06 նոյեմբերի 2018

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով նախատեսված՝ դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական, քրեական և վարչական մասնագիտացումներով բաժինները համալրելու նպատակով հոկտեմբերի 30-ին և 31-ին անցկացվեցին որակավորման ստուգման գրավոր քննություններ:

Դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացմամբ գրավոր քննությանը մասնակցելու հայտ ներկայացրած 40 անձանցից ներկայացել էին 39-ը, քրեական մասնագիտացմամբ 25 անձանցից՝ 23-ը: Վարչական մասնագիտացմամբ հայտ ներկայացրած բոլոր 12 անձինք ապահովել էին մասնակցություն:

Նշենք, որ դատավորների թեկնածուների ցուցակի հերթական և արտահերթ համալրումն իրականացվում է դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնի համալրման անհրաժեշտության մասին ԲԴԽ որոշման հիման վրա, ըստ որի՝ մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ը հաշվարկվում է հաջորդ երկու տարվա ընթացքում առաջին ատյանի դատարանում դատավորների թափուր պաշտոնների համալրման համար անհրաժեշտ դատավորների քանակը:

Նոյեմբերի 2-ին տեղի ունեցավ դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով անցկացված որակավորման գրավոր քննության քաղաքացիական մասնագիտացման, նոյեմբերի 3-ին՝ քրեական և վարչական մասնագիտացումների աշխատանքների արդյունքների հրապարակումն ու ամփոփումը, որին հրավիրվել էին քննությանը մասնակից հավակնորդները, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Սերգեյ Մեղրյանը և Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը:

Ստորև ներկայացնում ենք համապատասխան ցուցակները՝ ըստ մասնագիտացումների

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱԿ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱԿ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱԿ

  •  

    Վերադառնալ