Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն
Կայքը գտնվում է մշակման փուլում

11 ապրիլի 2018

ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋԸ

Այսօր՝ ապրիլի 11-ին, Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանն ընդունել է Արցախի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գայանե Գրիգորյանին:

Փոխադարձ շնորհավորանքներից հետո Գագիկ Հարությունյանն Արցախի իր գործընկերոջը ներկայացրել է խորհրդի կողմից արված գործնական քայլերը, առաջիկա ծրագրերն ու անելիքները:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահը Գայանե Գրիգորյանին առաջարկել է մշտական կապ հաստատել Դատական դեպարտամենտի հետ՝ ցանկացած հարցում աջակցություն և օժանդակություն ստանալու համար:

Արցախի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գայանե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Գագիկ Հարությունյանին ջերմ ընդունելության և ճիշտ որոշումներ կայացնելու հարցում օգտակար խորհրդի համար:

 

Վերադառնալ