18 դեկտեմբերի 2018

ԸՆՏՐՎԵԼ ԵՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԴԱՏԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ

Բարձրագույն դատական խորհուրդը, ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 102-րդ և 108-րդ հոդվածների պահանջներին համապատասխան, դեկտեմբերի 17-ին և 18-ին անցկացրեց քաղաքացիական մասնագիտացման դատավորների թեկնածուների հավակնորդների հարցազրույցի փուլը՝ գրավոր քննության արդյունքներով առավելագույն հանրագումարային միավոր հավաքած 19 հավակնորդների հետ: Մասնագիտական որակների ստուգման այս փուլում ներգրավված էր նաև Բարձրագույն դատական խորհրդի կողմից օրենքով սահմանված կարգով ընտրված հոգեբան:

Յուրաքանչյուր հավակնորդի հետ տեղի ունեցած հարցազրույցի ավարտից հետո Բարձրագույն դատական խորհրդի անդամներն իրականացրեցին հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկում, որին հաջորդեց փակ-գաղտնի քվեարկությունը:

Քաղաքացիական մասնագիտացման բաժնի համար քվեարկության արդյունքներով անցած են համարվում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսից ավելի /կողմ/ ձայներ ստացած հավակնորդները:

ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի համաձայն՝ Խորհրդի փակ գաղտնի քվեարկության արդյունքում քաղաքացիական մասնագիտացման դատավորների թեկնածուների 19 հավակնորդներից անհրաժեշտ ձայներ ստացան 12-ը.

Աթանեսյան Անի

Առաքելյան Ելենա

Գալստյան Նոնա

Դունամալյան Ազատ

Մխեյան Դանիել

Ջալալյան Հասմիկ

Սարոյան Արման

Սաֆարյան Արմինե

Ստեփանյան Մարիաննա

Թորոսյան Վահագն

Մինասյան Միքայել

Պողոսյան Վարդանուշ

 

Վերադառնալ