Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն
Կայքը գտնվում է մշակման փուլում

06 հունիսի 2018

«ՀՐԱՊԱՐԱԿ» ԹԵՐԹԻ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«ՀՐԱՊԱՐԱԿ» թերթի հարգարժան խմբագրակազմ,

Ձեր թերթում հունիսի 6-ի հրապարակումը Բարձրագույն դատական խորհրդի եւ, մասնավորապես, իմ անձի դերակատարության վերաբերյալ, բացարձակ անհիմն են ու մտացածին:

Բարձրագույն դատական խորհուրդն ակտիվ գործունեություն է իրականացնում իր սահմանադրական լիազորությունների շրջանակներում: Չենք բացառում, որ որոշ մարդիկ դեռեւս իներցիոն մտածողությամբ կամ նախկին «ավանդույթները» մերժելուն դիմակայելու պատճառով կարող են այլ սպասելիքներ ունենալ:

Իմ դերակատարությունը Խորհրդում որեւէ չափով չի առանձնանում մնացած բոլոր անդամների, իմ հարգարժան գործընկերների դերակատարությունից, եւ Խորհրդի ներսում հակադրություններ հրահրելու անառողջ փորձերն անիմաստ են:

Բացարձակապես իրականությանը չի համապատասխանում նաեւ այն «տեղեկատվությունը», թե «որոշել են Արդարադատության ակադեմիան ավարտած եւ ամենաբարձր միավորներ ստացածներին դատավորներ չնշանակել»: Նման որոշում կամ մտադրություն գոյություն չունի:

Խորհուրդ կտայինք այսուհետ ձեռնպահ մնալ իրականությանը չհամապատասխանող նյութերի հրապարակումից՝ հարգելով նաեւ քաղաքացիների օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու իրավունքը:

 

ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյան

06.06.2018թ.

 

Հ.Գ. Տրամադրելով Ձեզ պարոն Հովհաննիսյանի արձագանքը, Դատական դեպարտամենտը միևնույն ժամանակ հորդորում է թերթի բոլոր աշխատակիցներին հավատարիմ մնալ լրագրության հիմունքներին և էթիկայի կանոններին, ըստ որոնց, ցանկացած տեղեկատվություն հրապարակելուց առաջ անհրաժեշտ է ունենալ տվյալ աղբյուրի հետ հարցազրույց։ ԲԴԽ-ն որդեգրել է թափանցիկ աշխատաոճ և պատրաստ է օգնել Ձեզ այսուհետ հիմնավոր տեղեկատվություն տարածել մեր գործունեության մասին։ Կարող եք զանգահարել 010-511-781, 010-511-798 հեռախոսահամարներին կամ գրել մեզ press.courts@gmail.com էլեկտրոնային հասցեին։

 

 

Վերադառնալ