Ջոն Հակոբի Հայրապետյան

image

Ծնվել է 1989 թվականին, քաղաք Երևանում:

 

Կրթություն

2006-2010 թվականներին սովորել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում, այն ավարտել է գերազանցությամբ՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան:

2010-2012 թվականներին սովորել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում, այն ավարտել է գերազանցությամբ՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան:

2012-2015 թվականներին սովորել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ասպիրանտուրայում:

2015 թվականի հուլիսի 4-ին պաշտպանել է «Դատավճռի որպես արդարադատության իրականացման ակտի հիմնախնդիրները ՀՀ քրեական դատավարությունում» վերտառությամբ թեմայով թեկնածուական ատենախոսություն, որի համար շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2012-2014 թվականներին սովորել է նաև Հայաստանի ամերիկյան համալսարանում, այն ավարտել է՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան:

2019 թվականին հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:

 

Աշխատանքային փորձ

2012 թվականից 2019 թվականն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում, մինչև 2015 թվականը` որպես դատավորի օգնական, այնուհետև՝ որպես դատավորի ավագ օգնական:

2013 թվականից 2016 թվականն աշխատել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրում` որպես քրեական դատավարության ամբիոնի դասախոս:

2015 թվականից առ այսօր դասավանդում է Հայաստանի ֆրանսիական համալսարանում և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում:

2016 թվականից առ այսօր զբաղեցնում է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում գործող ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի իրավագիտության 063 մասնագիտական խորհրդի գիտական քարտուղարի պաշտոնը:

ԲԴԽ-78-Ո-185 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի 2019 թվականի նոյեմբերի 22-ի ՆՀ-262-Ա հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2020 թվականի հուլիսի 31-ին Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Դատավորների ընդհանուր ժողովի Ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամ՝ 4 տարի ժամկետով:

 

Այլ տեղեկություններ

Հեղինակ է շուրջ քսան գիտական հոդվածների և համահեղինակ՝ քրեական դատավարության դասագրքի:

Ամուսնացած է, ունի մեկ երեխա:

 

Կոնտակտային տվյալ

j.hayrapetyan@court.am