background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Որոնում

Դավիթ Լևոնի Հակոբյան (դատավոր չհանդիսացող անդամ)

image

Ծնվել է 1979 թվականին Երևանում:

Կրթություն

2000 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատը:

2002 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան:

2003 թվականին ավարտել է Փարիզ 1 Պանթեոն–Սորբոն համալսարանի (Ֆրանսիա) «Քրեական իրավունք և քրեական քաղաքականությունը Եվրոպայում» մասնագիտացմամբ մագիստրատուրան:

2006 թվականին Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2012 թվականին ավարտել է Լոնդոնի BPP իրավունքի դպրոցի (Մեծ Բրիտանիա)՝ Անգլիայում և Ուելսում փաստաբանների միության անդամի (solicitor) որակավորում ստանալու համար պարտադիր իրավակիրառ դասընթացը (Legal Practice Course):

Փաստաբանի որակավորումներ                   

2010 թվականի դեկտեմբերից հանդիսանում է ՀՀ փաստաբանական պալատի անդամ:

2016 թվականի հոկտեմբերից հանդիսանում է Անգլիայի և Ուելսի փաստաբանական պալատի անդամ:

Միջազգային քրեական դատարան, փաստահավաք/քննիչ և էթիկայի հանձնաժողովներ

2004-2005 թվականներին աշխատել է Միջազգային քրեական դատարանի Դատախազի Բյուրոյում (Հաագա) նախ որպես ստաժոր (Law Clerk), ապա՝ իրավաբան:

2008 թվականի ապրիլ-հունիս ամիսներին ներգրավվել է Մարդու իրավունքների պաշտպանին «2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների և հետընտրական զարգացումների վերաբերյալ» ad hoc զեկույց պատրաստելուն աջակցելու նպատակով ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից ձևավորված աշխատանքային խմբում իբրև խմբի ղեկավար, փորձագետ:

2019-2020 թվականներին մասնակցել է Ազգային ժողովի ապրիլյան ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին որպես իրավախորհրդատու:

2020 թվ-ի հուլիսի 31-ին Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ՝ 3 տարի ժամկետով:

Դավիթ Հակոբյանի թեկնածությունը առաջադրել է Թրանսպարենսի ինտերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը:

Աշխատանքային այլ փորձ

2007 թվականին աշխատել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակում որպես մարդկանց թրաֆիկինգի դեմ պայքարի և տուժողի իրավունքների պաշտպանության գծով իրավաբան-փորձագետ:

2007-2010 թվականներին ՄԱԿ-ի զարգացման ծրագիր (UNDP)-ում ներգրավվել է որպես իրավաբան-փորձագետ, իրավաբան-խմբի ղեկավար «Մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային փաստաթղթերով ստանձնած պարտավորությունների կատարումը ՀՀ կողմից», «Մարդու իրավունքների պաշտպանություն, խթանում և կրթություն» ծրագրերի շրջանակներում:

2008-2011 թվականներին աշխատել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակում որպես ռազմաքաղաքական ծրագրերի ազգային պատասխանատու (անվտանգության ոլորտի կառավարում, մարդու իրավունքներ, անվտանգության ոլորտի նկատմամբ խորհրդարանական վերահսկողության բարձրացում):

2011-2016 ընդհատումներով աշխատել է «Լեգելատա» իրավաբանական գրասենյակում որպես մարդու իրավունքների պաշտպանության պրակտիկայի պատասխանատու (ընդհատումներով):

2013-2014 թվականներին աշխատել է «Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշտպանություն» ՀԿ (Հարկ վճարողների համաշխարհային կազմակերպության (WTA) լիիրավ անդամ) որպես Գործարարների իրավունքների դատական պաշտպանության պրակտիկայի պատասխանատու:

2017-2019 ներգրավվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Հակոբյան կենտրոնի, Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի ծրագրերոմ որպես իրավախորհրդատու (ընդհատումներով):

2018 թվականին աշխատել է «Դելոյթ» անգլիական (Big Four) խորհրդատվական ընկերություն որպես իրավաբանական ծառայության ղեկավար:

2018-2019 թվականներին Թրանսպարենսի ինտերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից ներգրավվել է որպես Պատասխանատու հանքարդյունաբերության ծրագրերի համակարգող:

2018-2019 ՄԱԿ-ի զարգացման ծրագիր (UNDP)-ում ներգրավվել է իբրև իրավախորհրդատու (անձնական տվյալների պաշտպանության և մարդու իրավունքների պաշտանության միջազգային մեխանիզմների վերաբերյալ քաղաքացիական ծառայողների վերապատրաստման դասընթացների մշակում, ներառյալ հարցաշարերի պատրաստում):

2019-2020 թվականներին   ԵԱՀԿ քարտուղարության կողմից ներգրավվել է որպես իրավախորհրդատու «ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի կողմից արդյունավետ խորհրդարանական վերահսկողություն իրականացնելուն աջակցելու» և «Հանձնաժողովի հովանու ներքո Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակի ձևավորման» ծրագրերի շրջանակում:

2019 թվականի հունվարից հանդիսանում է հայ-անգլիական «Դայմենշն Lիգըլ Ար-Վի-Էս» գրասենյակի կառավարիչ գործընկեր (մարդու իրավունքները բիզնեսում, հակակոռուպցիոն քաղաքականություն, Compliance, սոցիալական-բնապահպանական պատասխանատվություն):

Դասավանդում և գիտական գործունեություն

2009 թվականին դասավանդել է ՀՀ դատական դպրոցում:

2009-2010 թվականներին դասավանդել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում («Քրեական քաղաքականության արդի միտումները Եվրոպայում» դասընթացը):

2019 թվականից ներգրավված է Փարիզի Նանտեր համալսարանի Քրեական իրավունքի և կրիմինոլոգիայի կենտրոնում (գիտական հետաքրքրություններ՝ ապօրինի ակտիվների բռնագանձում, իրավաբանական անձանց քրեական պատասխանատվություն, իրավաբանական անձանց Compliance ծրագրեր, միջազգային քրեական ձեռնարկատիրական իրավունք):

Email: davit.hakobyan@dimensionlegalrvs.com