Հասմիկ Հայկի Հարությունյան (դատավոր չհանդիսացող անդամ)

image

Ծնվել է 1990 թվականի մարտի 24-ին, Վանաձոր քաղաքում:

 

Կրթություն

2007-2011թթ-ին սովորել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:

2011-2013 թթ-ին սովորել է Երևանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում՝ Ժողովրդավարություն և Մարդու իրավունքներ ԵՄ մագիստրոսական ծրագրի շրջանակներում: 2012թվականին սեպտեմբերից դեկտեմբեր ամիսներին ծրագրի շրջանակներում ուսուցանել է Կիևի Տառաս Շեւչենկոյի անվան համալսարանում:

2017 թվականից մինչ օրս հանդիսանում է ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի հայցորդ:

 

Աշխատանքային փորձ

2013 թվականից մինչ օրս աշխատում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունում՝ ներգրավված լինելով դատական համակարգի և իրավապահ մարմինների ուսումնասիրության ու մշտադիտարկման աշխատանքներում:

2013 թվականից մինչ օրս հանդիսանում է ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամ-փորձագետ: 2018-2020թթ-ին եղել է նույն խմբի նախագահը:

2014-2015թթ-ին հանդիսացել է Եվրոպայի Խորհրդի Երևանյան գրասենյակի տեղական փորձագետ և խտրականության հարցերով դասընթացավար:

2015-2017թթ-ին աշխատել է որպես փորձագետ և դասընթացավար «Նոր սերունդ մարդասիրական» ՀԿ-ում:

2016թվականի մարտ-մայիս ամիսներին հանդիսացել է Եվրոպայի Խորհրդի փորձագետ՝ «Արևելյան գործընկերության երկրներում քաղաքացիական հասարակության մասնակցությունը քաղաքական որոշումների կայացմանը» ծրագրի շրջանակներում:

2016 թվականին աշխատել է «Իրավունքի գերակայություն» ՀԿ-ում որպես իրավաբան՝ ներկայացնելով 2016 թվականի քառօրյա պատերազմի զոհերի իրավունքները Եվրոպական դատարանում ընդդեմ Ադրբեջանի:

2016-2017թթ-ին աշխատել է ՀՀ Փաստաբանների դպրոցում դասավանդելով «Խտրականության արգելք» առարկան:

2015-2018թթ-ին ՀՀ Փաստաբանների դպրոցում դասավանդել է «ՄԻԵԴ գանգատ ներկայացնելու պրակտիկ հմտություններ» առարկան:

2018 թվականից մինչ օրս հանդիսանում է Երևանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրության կենտրոնի դասախոս:

2019 թվականի ապրիլ-մայիս ամիսներին ՀՀ Արդարադատության ակադեմիայում դասավանդել է «Խտրականության արգելք» առարկան:

2020 թվականի փետրվար-հոկտեմբեր ամիսներին հանդիսացել է Եվրոպական Հանձնաժողովի մարդու իրավունքների փորձագետ:

2020 թվականից մինչ օրս հանդիսանում է Եվրոպայի Խորհրդի Խոշտանգումների դեմ կանխարգելման կոմիտեի փորձագետ:

2020 թվականի օգոստոս ամսին Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Ուսումնական հարցերով հանձնաժողովի անդամ:

 

Այլ տեղեկություններ

  • 2016 թվականին ԱՄՆ պետդեպարտամենտի «Միջազգային այցելու» ծրագրի մասնակից
  • 2018-2019թթ Բաց հասարակության հիմնադրամներ ՀՀ կրթաթոշակառու՝ «Դատական և իրավական բարեփոխումների ծրագրերի ազդեցությունը դատական իշխանության անկախության վրա» ծրագրի շրջանակներում
  • 2019-2023թթ դատական և իրավական բարեփոխումների ծրագրի համակարգող խորհրդի անդամ

 

Կոնտակտային տվյալ

hasmik@prwb.am