ԲԴԽ-105-Ն-30 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ ԲԴԽ-16-Ն-6 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
31.10.2022
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ ԲԴԽ-16-Ն-6 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 5.1-ին կետերով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի մարտի 25-ի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի տոկոսաչափեր սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-16-Ն-6 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Որոշման Հավելված 3-ի «ա» աղյուսակում 3-րդ կետի «ՊԱՇՏՈՆ» սյունակից հանել «և վարչական» բառերը, իսկ «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ» սյունակից հանել «Ռուզաննա Հակոբյան» բառերը,
2) Որոշման Հավելված 3-ի «ա» աղյուսակը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3.1-ին և 3.2-րդ կետերով.
«
3.1. |
Վճռաբեկ դատարան |
վարչական պալատի նախագահ |
|
50% |
3.2. |
Վճռաբեկ դատարան |
հակակոռուպցիոն պալատի նախագահ |
|
50% |
»
3) Որոշման Հավելված 3-ի «ա» աղյուսակի 4-րդ կետի «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ» սյունակի «Տիգրան Սահակյան» բառերը փոխարինել «Մխիթար Պապոյան» բառերով,
4) Որոշման Հավելված 3-ի «ա» աղյուսակի 5-րդ կետի «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ» սյունակի «Լևոն Գրիգորյան» բառերը փոխարինել «Տարոն Նազարյան» բառերով,
5) Որոշման Հավելված 3-ի «ա» աղյուսակում 9-րդ կետի «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ» սյունակի «Արթուր Մկրտչյան» բառերը հանել,
6) Որոշման Հավելված 3-ի «ա» աղյուսակում 17-րդ կետի «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ» սյունակի «Արմիդա Ոսկանյան» բառերը հանել,
7) Որոշման Հավելված 3-ի «բ» աղյուսակի 3-րդ կետի «ԴԱՏԱՎՈՐ» սյունակի «Ռուբեն Վարդազարյան ԲԴԽ նախագահ» բառերը փոխարինել «Նաիրա Հովսեփյան» բառերով, իսկ «ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՐԾԵՐԻ ՏՈԿՈՍԱՉԱՓ» սյունակի «0» բառը փոխարինել «5%» բառով,
8) Որոշման Հավելված 3-ի «բ» աղյուսակի 5-րդ կետի «ԴԱՏԱՐԱՆ» սյունակի «Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան» բառերը փոխարինել «Վճռաբեկ դատարան» բառերով,
9) Որոշման Հավելված 3-ի «դ» աղյուսակում 2-րդ կետի «ԴԱՏԱՐԱՆ» սյունակի «Վերաքննիչ քրեական դատարան» բառերը փոխարինել «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան» բառերով, իսկ «ԴԱՏԱՎՈՐ» սյունակի «Մխիթար Պապոյան» բառերը փոխարինել «Դավիթ Հարությունյան» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2022թ. հոկտեմբերի 31
ք. Երևան
Ֆայլ