ԲԴԽ-108-Ն-32 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

14.11.2022

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

         1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

  1. Որոշման 1-ին հավելվածի 5-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Վայքի, Եղեգնաձորի,» բառերը հանել,
  2. Որոշման 1-ին հավելվածի 5-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Մասիսի և Վեդու» բառերը փոխարինել «Եղեգնաձորի և Վայքի» բառերով, իսկ «Դատավոր» սյունակից հանել «Հովհաննիսյան Գրիգոր Վոլոդյայի» բառերը,
  3.  Որոշման 1-ին հավելվածի 5-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Արարատի և Վայոց ձորի մարզերի վարչական տարածք» բառերը փոխարինել «Վեդու, Արտաշատի և Մասիսի վարչական տարածքներ» բառերով,
  4. Որոշման 1-ին հավելվածի 5-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Արտաշատի, Մասիսի և Վեդու» բառերը փոխարինել «Եղեգնաձորի, Վայքի և Վեդու» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

     ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

           

                                                                                                    Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 2022թ. նոյեմբերի 14

                      ք. Երևան

Ֆայլ