ԲԴԽ-3-Ն-3 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

16.01.2023

                                                                                         

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը 

 

                                                                                                         Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

  1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Որոշման 1-ին հավելվածի 2-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 46-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Ջավախյան Աշոտ Լևոնի» բառերով, «Սպասարկման տարածք» սյունակը լրացնել «Երևան քաղաքի վարչական տարածք» բառերով, իսկ «Մասնագիտացում» սյունակը լրացնել «Քաղաքացիական» բառով,

2) Որոշման 1-ին հավելվածի 2-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 47-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Հովհաննիսյան Աշոտ Արթուրի» բառերով, «Սպասարկման տարածք» սյունակը լրացնել «Երևան քաղաքի վարչական տարածք» բառերով, իսկ «Մասնագիտացում» սյունակը լրացնել «Քաղաքացիական» բառով,

3) Որոշման 1-ին հավելվածի 5-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Արտաշատ» բառը փոխարինել «Եղեգնաձոր» բառով, «Դատավոր» սյունակը լրացնել «Գրիգորյան Միքայել Միշայի» բառերով, «Սպասարկման տարածք» սյունակից հանել «Արտաշատի,» բառը,

4) Որոշման 1-ին հավելվածի 5-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Եղեգնաձոր» բառը փոխարինել «Արտաշատ» բառով, «Սպասարկման տարածք» սյունակի «Եղեգնաձորի, Վայքի և Վեդու» բառերը փոխարինել «Վեդու, Արտաշատի և Մասիսի» բառերով,

5) Որոշման 1-ին հավելվածի 5-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 6-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Վայք» բառը փոխարինել «Եղեգնաձոր» բառով, «Դատավոր» սյունակը լրացնել  «Կոստանյան Գոհար Սամվելի» բառերով,

6) Որոշման 1-ին հավելվածի 6-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Մանասյան Էդգար Սարգսի» բառերով,

7) Որոշման 1-ին հավելվածի 8-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակից հանել «, /Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործեր/՝  Շիրակի մարզի վարչական տարածք» բառերը, իսկ «Դատավոր» սյունակը լրացնել  «Քյուրքչյան Ալլա Արսենի» բառերով,

8) Որոշման 1-ին հավելվածի 8-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 5-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Անիի,» բառը փոխարինել «Մարալիկի և» բառերով, իսկ «Դատավոր» սյունակը լրացնել «Երիջանյան Անի Մարատի» բառերով,

9) Որոշման 1-ին հավելվածի 10-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Դատավոր» սյունակի «Ջավախյան Աշոտ Լևոնի» բառերը փոխարինել «Անանյան Նարինե Վալերիկի» բառերով,

10) Որոշման 1-ին հավելվածի 11-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Մարտունի» բառը փոխարինել «Գավառ» բառով,

11) Որոշման 1-ին հավելվածի 11-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 6-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Գավառ» բառը փոխարինել «Մարտունի» բառով, «Սպասարկման տարածք» սյունակի  «Գեղարքունիքի մարզի» բառերը փոխարինել «Ճամբարակի, Սևանի, Գավառի, Մարտունու և Վարդենիսի» բառերով, իսկ «Դատավոր» սյունակը լրացնել «Նազարյան Ժենյա Էդիկի» բառերով,

12) Որոշման 1-ին հավելվածի 11-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Գավառի և Մարտունու» բառերը փոխարինել «Գավառի, Մարտունու և Վարդենիսի» բառերով, իսկ «Դատավոր» սյունակը լրացնել «Պողոսյան Սյուզաննա Ստյոպայի» բառերով,

13) Որոշման 1-ին հավելվածի 11-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Գավառ» բառը փոխարինել «Մարտունի» բառով, «Սպասարկման տարածք» սյունակի  «Մարտունու» բառից առաջ լրացնել «Գավառի,» բառը, իսկ «Դատավոր» սյունակը լրացնել «Գրիգորյան Գոհար Վարդանի» բառերով,

14) Որոշման 1-ին հավելվածի 11-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի  «Ճամբարակի» բառից հետո լրացնել «, Գավառի, Մարտունու և Վարդենիսի» բառերը,

15) Որոշման 1-ին հավելվածի 11-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Սևանի և Գավառի» բառերը փոխարինել «Ճամբարակի և Սևանի» բառերով,

16) Որոշման 1-ին հավելվածի 12-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Դատավոր» սյունակի «Հովհաննիսյան Աշոտ Արթուրի» բառերը փոխարինել «Քոթանջյան Գուրգեն Լևոնի» բառերով,

17) Որոշման 1-ին հավելվածի 12-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Հարությունյան Արտուր Հաբեթի» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  

 

    ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                           Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 2023թ. հունվարի 16

                       ք. Երևան

Ֆայլ