ԲԴԽ-13-Ո-48 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԵՎ ԱՄՓՈՓՄԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
30.01.2023
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԵՎ ԱՄՓՈՓՄԱՆ
2023 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 18.2-րդ կետը, Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 12-ի թիվ ԲԴԽ-25-Ո-58 որոշման 1-ին հավելվածի 4-րդ բաժնի 39-րդ կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Հաստատել քրեական, քաղաքացիական, սնանկության և վարչական գործերով 2023 թվականի դատական պրակտիկայի ուսումնասիրման և ամփոփման ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Դատական դեպարտամենտի ղեկավարին՝ սահմանել 2023 թվականի դատական պրակտիկայի ուսումնասիրման և ամփոփման իրականացման կարգը և ժամանակացույցը:
3 Դատական դեպարտամենտի ղեկավարը իրավասու ստորաբաժանման կողմից դատական պրակտիկայի ամփոփման Բարձրագույն դատական խորհրդի զեկույցի նախագիծը ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում այն ներկայացնում է Բարձրագույն դատական խորհրդի քննարկմանը:
4. Սույն որոշման իմաստով ուսումնասիրության են ենթակա 2022 թվականի ընթացքում ավարտված, դատարանի արխիվ հանձնված և արխիվացման ենթակա դատական գործերը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2023թ. հունվարի 30
ք. Երևան
Հավելված
Բարձրագույն դատական խորհրդի
2023թ. հունվարի 30-ի թիվ
ԲԴԽ-13-Ո-48 որոշման
2023 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐ
ՔՐԵԱԿԱՆ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ, ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ
ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԵՎ ԱՄՓՈՓՄԱՆ
Հ/Հ |
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ԸՍՏ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ |
Հ/Հ |
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ |
1. |
Քրեաիրավական ոլորտ |
1․ |
Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների կողմից դատական քննության ողջամիտ ժամկետների պահպանման և միևնույն փաստական հանգամանքներով քննված (վարույթ ընդունված) գործերի պրակտիկա |
2․ |
Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների կողմից եզրափակիչ դատական ակտերը գործով կողմերին ուղարկելու օրենքով սահմանված ժամկետների պահպանման պրակտիկա |
||
3․ |
Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կիրառված խափանման միջոցի որոշման քաղվածքի տրամադրման պրակտիկա |
||
4․ |
Օրինական ուժ ստացած դատավճիռների կատարման պրակտիկա |
||
2. |
Քաղաքացիաիրավական ոլորտ
|
1․ |
Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների կողմից քաղաքացիական գործերով եզրափակիչ դատական ակտերը գործով կողմերին ուղարկելու օրենքով սահմանված ժամկետների պահպանման պրակտիկա |
2․ |
Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների կողմից դատական քննության ողջամիտ ժամկետների պահպանման և միևնույն փաստական հանգամանքներով քննված (վարույթ ընդունված) գործերի պրակտիկա |
||
3․ |
Առանձին աշխատանքային վեճերով դատական գործերի քննության պրակտիկա |
||
4․ |
Նախկինում մերժված միջնորդությունը նույն հիմքով ներկայացվելու դեպքում չքննարկվելու կանոնների կիրառման պրակտիկա (որոշման կայացում/դատական ակտի կայացումից ձեռնպահ մնալով գրավոր տեղեկացում) |
||
5․ |
Օտարերկրյա դատական ակտերը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումներով գործերի վարույթի վերաբերյալ պարտապանին ծանուցելու, պատշաճ ծանուցման ապահովման ընթացակարգերը պահպանելու պրակտիկա |
||
6․ |
Սնանկության գործերով դիմումների ընդունման ժամկետների և գործերի քննության ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման պրակտիկա |
||
7․ |
Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո նրա կողմից աշխատանքային իրավահարաբերության արդյունքում ձեռքբերվող աշխատավարձի վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ իրավական ակտերի մեկնաբանման և կիրառման պրակտիկա |
||
8․ |
Պարտապանի կողմից սեփական սնանկությունը ճանաչելու վերաբերյալ դիմումները վարույթ ընդունելու և սնանկ ճանաչելու հարցերի կապակցությամբ ՀՀ սնանկության դատարանում համապատասխան իրավական ակտերի մեկնաբանման և կիրառման պրակտիկա |
||
|
Վարչաիրավական ոլորտ
|
1․ |
ՀՀ վարչական դատարաններում գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման և միևնույն փաստական հանգամանքներով քննված (վարույթ ընդունված) գործերի պրակտիկա |
2․ |
Հայցադիմումը վերադարձնելու պարագայում հայցվորի կողմից միաժամանակ հայցադիմումը վերադարձնելու որոշման դեմ բողոք և հայցադիմումը կրկին ներկայացնելու դեպքում կատարված դատավարական գործողությունների պրակտիկա |
||
3․ |
Վարչական ակտի կասեցման վերաբերյալ դատավարության մասնակցի կողմից ներկայացված միջնորդության լուծման պրակտիկա |
||
4․ |
Լիցենզիայի հետ կապված լիազոր մարմնի որոշումների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի քննության պրակտիկա |
||
5․ |
Դատական գործերով վարույթի մասնակցի կողմից ներկայացվող միջնորդությունների քննության/քննարկման դատավարական կանոնների պահպանման պրակտիկա, այդ թվում՝ քննարկման արդյունքները սահմանված կարգով միջնորդող կողմին տրամադրելու/ուղարկելու պրակտիկա։ |
Ֆայլ