background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

5

image

Կայքը փորձարկման փուլում է

Որոնում

ԲԴԽ-13-Ո-49 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԲԱԺՆԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

30.01.2023

                                                                                             Ո Ր Ո Շ ՈՒ Մ

                                 ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ

                            ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

                    ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԲԱԺՆԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ

                        ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

           Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 100-րդ հոդվածի 1-5-րդ մասերով, 101-րդ հոդվածի 1-2-րդ մասերով, 102-րդ հոդվածի 1-4-րդ մասերով, 103-րդ, 104-րդ, 105-րդ և 105.1-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                            Ո Ր Ո Շ Ո Ւ Մ   Է

                 1․Սահմանել դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնի համալրման համար անցկացվող որակավորման գրավոր քննության ձևը, քննական հարցերի կառուցվածքի և բովանդակության նվազագույն պահանջները և գրավոր առաջադրանքների տարբերակների քանակը՝ համաձայն Հավելված 1-ի.

                 2․Սահմանել դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնի համալրման համար անցկացվող որակավորման գրավոր քննության կազմակերպման և անցկացման կարգը՝ այդ թվում քննական նյութերի բաշխման, քննության ընթացքի, իրավական կամ այլ փաստաթղթերից, տեխնիկական միջոցներից օգտվելու կարգը՝ համաձայն Հավելված 2-ի.

                3․Սահմանել դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնի համալրման համար անցկացվող որակավորման գրավոր քննության հարցերի մշակման համար համապատասխան մասնագետ (մասնագետներ) կամ մասնագիտացված կազմակերպություն ընտրելու կարգը և նրանց առաջադրվող պահանջների կատարման կարգը՝ համաձայն Հավելված 3-ի.

                4․Սահմանել քննական աշխատանքները ստուգելու և գնահատելու կարգը, գնահատման չափորոշիչները և գնահատման սանդղակը, որակավորման գրավոր քննության արդյունքներով նվազագույն անցողիկ միավորը, քննության արդյունքների բողոքարկումը և հանձնաժողովների ձևավորման կարգը՝ համաձայն Հավելված 4-ի.

                 5․Սահմանել դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնի համալրման համար անցկացվող որակավորման գրավոր քննության արդյունքների ստուգաթերթի ձևը՝ համաձայն Հավելված 5-ի.

                6․Սահմանել դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնի համալրման համար անցկացվող որակավորման գրավոր քննության բողոքարկման արդյունքների ստուգաթերթի ձևը՝ համաձայն Հավելված 6-ի:

                7․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                                                Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

                2023թ. հունվարի 30

                         ք. Երևան

 

 

Ֆայլ