background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

5

image

Կայքը փորձարկման փուլում է

Որոնում

ԲԴԽ-20-Ո-76 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔՐԵԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳՈՎ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

20.02.2023

                                                                                       Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔՐԵԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳՈՎ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

                          Քննարկելով դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի հատուկ կարգով համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության աշխատանքների բողոքարկման հանձնաժողով կազմավորելու վերաբերյալ հարցը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հունվարի 18-ի թիվ ԲԴԽ-5-Ո-16 որոշման 5-րդ կետով և հիմք ընդունելով անցկացված վիճակահանության արդյունքները՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                        Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է

                   1. Դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի հատուկ կարգով համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության աշխատանքների արդյունքների բողոքարկման նպատակով կազմավորել բողոքարկման հանձնաժողով՝ հետևյալ կազմով.

  1. Բարձրագույն դատական խորհրդի անդամ՝ Սերգեյ Չիչոյան,
  2. Արդարադատության նախարարության ներկայացուցիչ՝ Վարազդատ Սուքիասյան,
  3. Դատական դեպարտամենտի ներկայացուցիչ՝ Ալեքսան Չուխոյան:

 

                 2. Բողոքարկման հանձնաժողովի անդամների հատուցումը վճարում է Դատական դեպարտամենտը՝ Կառավարության սահմանած չափով և կարգով:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ            

                                         Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

                  2023թ. փետրվարի 13

                          ք. Երևան  

Ֆայլ