background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

5

image

Կայքը փորձարկման փուլում է

Որոնում

ԲԴԽ-27-Ո-88 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի ԹԻՎ ԲԴԽ-31-Ո-74 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

02.03.2023

                                                                                                   Ո Ր Ո Շ ՈՒ Մ

                                                     ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ

                                                         2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի ԹԻՎ ԲԴԽ-31-Ո-74 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

                                                              ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

                   Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետը, 94-րդ հոդվածի 1-ին մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասը, 9-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը՝ Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                                 Ո Ր Ո Շ Ո Ւ Մ   Է

                      1․Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի օգոստոսի 6-ի «Դատական դեպարտամենտում դատական ծառայության, հայեցողական պաշտոնների, դատական կարգադրիչների ծառայության և քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-31-Ո-74 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

        1)Որոշման 1-ին հավելվածի Ընդամենը՝ տողի «Հաստիքների քանակը» սյունակի «518» թիվը փոխարինել «512» թվով,

        2)Որոշման 3-րդ հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 112.8-րդ կետով.

«

112.8.

Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի գրասենյակի առաջատար մասնագետ

մասնագիտական, 4-րդ

2

»,

      3)Որոշման 3-րդ հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 130-րդ կետով.

«

130.

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի գրասենյակի առաջին կարգի մասնագետ

մասնագիտական, 7-րդ

6

»,

       4)Որոշման 3-րդ հավելվածի Ընդամենը՝ տողի «Հաստիքների քանակը» սյունակի «463» թիվը փոխարինել «471» թվով,

       5)Ուժը կորցրած ճանաչել Որոշման 1-ին հավելվածի 83-րդ և 151-րդ կետերը։

                 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                                                Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

            2023թ. փետրվարի 27

                   ք. Երևան

Ֆայլ