ԲԴԽ-28-Ն-10 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ ԲԴԽ-16-Ն-6 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
06.03.2023
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի
ԹԻՎ ԲԴԽ-16-Ն-6 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 42-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի մարտի 25-ի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի տոկոսաչափեր, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող դատավորների ցանկը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-16-Ն-6 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1․Որոշման Հավելված 1-ի 9-րդ կետի «իրավասության» բառից հետո լրացնել «քրեական» բառը, իսկ «քրեական մասնագիտացման» բառերը հանել,
2․Որոշման Հավելված 1-ի 18-րդ կետի 1-ին նախադասության «(ներառյալ՝ արձակուրդին նախորդող տասնօրյա ժամանակահատվածը)» բառերը փոխարինել «(ներառյալ՝ արձակուրդին նախորդող տասնհինգօրյա ժամանակահատվածը)» բառերով,
3․Որոշման Հավելված 1-ի 18-րդ կետի 2-րդ նախադասությունը «տասնօրյա» բառից հետո լրացնել «կամ տասնհինգօրյա» բառերով,
4․Որոշման Հավելված 1-ի 22-րդ կետի «իրավասության» բառից հետո լրացնել «քրեական» բառը,
5․Որոշման Հավելված 3-ի «ա» աղյուսակի 7-րդ կետի «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ» սյունակի «Հրաչ Այվազյան» բառերը փոխարինել «Արգիշտի Ղազարյան» բառերով,
6․Որոշման Հավելված 3-ի «ա» աղյուսակի 9-րդ կետի «ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ» սյունակի «իրավասության» բառից հետո լրացնել «քրեական» բառը, իսկ «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ» սյունակը լրացնել «Մնացական Մարտիրոսյան» բառերով,
7․Որոշման Հավելված 3-ի «ա» աղյուսակը 9-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին կետով.
«
9.1․ |
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան |
դատարանի նախագահ |
Ավագ Գաբրիելյան |
65% |
»,
8․Որոշման Հավելված 3-ի «բ» աղյուսակի 1-ին կետի «ԴԱՏԱՎՈՐ» սյունակը լրացնել «Քրիստինե Մկոյան» բառերով,
9․Որոշման Հավելված 3-ի «բ» աղյուսակի 3-րդ կետի «ԴԱՏԱՐԱՆ» սյունակի «իրավասության» բառից հետո լրացնել «քաղաքացիական» բառը,
10․ Որոշման Հավելված 3-ի «գ» աղյուսակի 5-րդ կետի «ԴԱՏԱՐԱՆ» սյունակի «իրավասության» բառից հետո լրացնել «քրեական» բառը,
11․Որոշման Հավելված 3-ի «գ» աղյուսակի 6-րդ կետի «ԴԱՏԱՐԱՆ» սյունակի «իրավասության» բառից հետո լրացնել «քաղաքացիական» բառը,
12․Որոշման Հավելված 3-ի «դ» աղյուսակի 2-րդ կետի «ԴԱՏԱՐԱՆ» սյունակի «իրավասության» բառից հետո լրացնել «քրեական» բառը,
13․Որոշման Հավելված 3-ի «ե» աղյուսակի 4-րդ կետի «ԴԱՏԱՐԱՆ» սյունակի «իրավասության» բառից հետո լրացնել «քաղաքացիական» բառը,
14․Որոշման Հավելված 3-ի «ե» աղյուսակի 5-րդ կետի «ԴԱՏԱՐԱՆ» սյունակի «իրավասության» բառից հետո լրացնել «քրեական» բառը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2023թ. մարտի 6
ք. Երևան
Ֆայլ