background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

ԲԴԽ-38-Ն-13 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

27.03.2023

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

  1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Որոշման 1-ին հավելվածի 4-րդ աղյուսակի 38-րդ կետի «Դատավոր» սյունակից հանել «Ջավախյան Աշոտ Լևոնի» բառերը,

2) Որոշման 1-ին հավելվածի 9-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Դատավոր» սյունակից հանել «Հովհաննիսյան Գագիկ Վոլոդյայի» բառերը,

3) Որոշման 1-ին հավելվածի 9-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 8-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «, կորպորատիվ վեճերի վերաբերյալ գործերով՝ Շիրակի մարզի վարչական տարածք» բառերը հանել, «Դատավոր» սյունակը լրացնել «Նիկողոսյան Շուշանիկ Դերենիկի» բառերով,

4) Որոշման 2-րդ հավելվածի աղյուսակը լրացնել 3.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

 

«

3.1.

քաղաք Երևան

Երևան քաղաքի, Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի վարչական տարածքներ

Ջավախյան Աշոտ Լևոնի

                                                                                                                    »,

5) Որոշման 2-րդ հավելվածի աղյուսակը լրացնել 6.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.  

6.1.

քաղաք Գյումրի

Երևան քաղաքի, Շիրակի, Լոռու, Արագածոտնի և Արմավիրի մարզերի վարչական տարածքներ

Հովհաննիսյան Գագիկ Վոլոդյայի

                                                                                                                    »:

   2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  

 

    ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                           Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

                   2023թ. մարտի 27

                      ք. Երևան

Ֆայլ