background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

ԲԴԽ-39-Ո-134 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱԶԱՏ ԴՈՒՆԱՄԱԼՅԱՆԻՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

03.04.2023

                                                                                        Ո Ր Ո Շ ՈՒ Մ

                                    ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ

                          ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱԶԱՏ ԴՈՒՆԱՄԱԼՅԱՆԻՆ ԿՈՏԱՅՔԻ

                               ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

                                                                                 ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

         Հիմք ընդունելով Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի գրությունը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ազատ Դունամալյանի համաձայնությունը, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ողջամիտ ժամկետներում գործերի քննությունն իրականացնելու անհրաժեշտությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 5-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                  Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

             1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ազատ Դունամալյանին, 2023 թվականի ապրիլի 3-ից սեպտեմբերի 29-ը ներառյալ, գործուղել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ շարունակելով քննել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի կարգավիճակում իր վարույթում քննված գործերը։

 

 

      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

          

                                                                                                Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

            2023թ. ապրիլի 3

                     ք. Երևան

Ֆայլ