ԲԴԽ-33-Ո-107 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի ԹԻՎ ԲԴԽ-5-Ո-16 ԵՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի ԹԻՎ ԲԴԽ-15-Ո-55 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
03.04.2023
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հունվարի 18-ի «Դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով մասնակիցներին առաջադրվող պահանջները, հատուկ կարգով որակավորման ստուգման գրավոր քննության կազմակերպման և իրականացման ձևի ու կարգի, կառուցվածքի և բովանդակության վերաբերյալ նվազագույն պահանջների և հատուկ կարգով որակավորման ստուգման անցկացման այլ առանձնահատկություններ սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-5-Ո-16 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման Հավելված 1-ի 9-րդ կետի «120» թիվը փոխարինել «անհրաժեշտության դեպքում՝ 120, իսկ դրա բացակայության դեպքում՝ ավելի փոքր թվով, բայց ոչ քիչ՝ քան 60» բառերով, իսկ «16» թիվը փոխարինել «անհրաժեշտության դեպքում՝ 8, իսկ դրա բացակայության դեպքում՝ ավելի փոքր թվով, բայց ոչ քիչ՝ քան 4» բառերով,
2) Որոշման Հավելված 1-ի 10-րդ կետի «պարունակելու» բառը փոխարինել «պարունակում» բառով,
3) Որոշման Հավելված 1-ի 11-րդ կետի «8 (ութ)» բառը փոխարինել «4 (չորս)» բառով,
4) Որոշման Հավելված 2-ի 11-րդ կետի «120 թեստային հարցերը և 16 իրավական խնդիրները» բառերը փոխարինել «անհրաժեշտ քանակի բոլոր թեստային հարցերը և իրավական խնդիրները» բառերով,
5) Որոշման Հավելված 4-ի 2-րդ բաժնի 5-րդ կետի «5» թիվը փոխարինել «10» թվով, իսկ «։ Ընդ որում, առաջադրված հարցադրումներից յուրաքանչյուրը գնահատվում է առավելագույնը 1 միավոր» և «(միավորների քայլը՝ 1)» բառերը հանել,
6) Որոշման Հավելված 4-ի 2-րդ բաժնի 5-րդ կետի աղյուսակի 1-ին և 2-րդ տողերի «1,5» թիվը փոխարինել «3» թվով, իսկ 3-րդ և 4-րդ տողերի «1» թիվը փոխարինել «2» թվով,
7) Որոշման Հավելված 4-ի 2-րդ բաժնի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«6․ Ստուգողների կողմից սանդղակով նախատեսված իրավական հարցերի գնահատման միավորների վերաբերյալ տարակարծության դեպքում հավակնորդը ստանում է գնահատման հանձնաժողովի առնվազն 2 ձայնով ընդունված միավորը, իսկ եթե գնահատող հանձնաժողովը ընդհանուր համաձայնություն չի ձևավորում, ապա՝ գնահատող հանձնաժողովի անդամների կողմից առաջարկվող միավորների միջինը։ Ստուգողի կողմից քննական հարցի համար նշանակված հավակնորդի միավորը որոշվում է բոլոր հարցադրումների համար ստացած միավորների հանրագումարով:»։
8) Որոշման 6-րդ կետով հաստատված 5-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի 1-ի,
9) Որոշման 7-րդ կետով հաստատված 6-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի 2-ի։
2. Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի փետրվարի 2-ի «Դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական և վարչական մասնագիտացման բաժինների համալրման նպատակով մասնակիցներին առաջադրվող պահանջները, հատուկ կարգով որակավորման ստուգման գրավոր քննության կազմակերպման և իրականացման ձևի ու կարգի, կառուցվածքի և բովանդակության վերաբերյալ նվազագույն պահանջների և հատուկ կարգով որակավորման ստուգման անցկացման այլ առանձնահատկություններ սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-15-Ո-55 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման Հավելված 1-ի 8-րդ կետի «120» թիվը փոխարինել «անհրաժեշտության դեպքում՝ 120, իսկ դրա բացակայության դեպքում՝ ավելի փոքր թվով, բայց ոչ քիչ՝ քան 60» բառերով, իսկ «16» թիվը փոխարինել «անհրաժեշտության դեպքում՝ 8, իսկ դրա բացակայության դեպքում՝ ավելի փոքր թվով, բայց ոչ քիչ՝ քան 4» բառերով,
2) Որոշման Հավելված 1-ի 9-րդ կետի «8 (ութ)» բառը փոխարինել «4 (չորս)» բառով,
3) Որոշման Հավելված 1-ի 10-րդ կետի «պարունակելու» բառը փոխարինել «պարունակում» բառով,
4) Որոշման Հավելված 2-ի 11-րդ կետի «120 թեստային հարցերը և 16 իրավական խնդիրները» բառերը փոխարինել «անհրաժեշտ քանակի բոլոր թեստային հարցերը և իրավական խնդիրները» բառերով,
5) Որոշման Հավելված 4-ի 2-րդ բաժնի 4-րդ կետի «5» թիվը փոխարինել «10» թվով,
6) Որոշման Հավելված 4-ի 2-րդ բաժնի 4-րդ կետի աղյուսակի 1-ին և 2-րդ տողերի «1,5» թիվը փոխարինել «3» թվով, իսկ 3-րդ և 4-րդ տողերի «1» թիվը փոխարինել «2» թվով,
7) Որոշման 6-րդ կետով հաստատված 5-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի 3-ի,
8) Որոշման 7-րդ կետով հաստատված 6-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի 4-ի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2023թ. մարտի 16
Ֆայլ