ԲԴԽ-41-Ո-137 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԱԹԱԲԵԿՅԱՆԻ՝ ՈՐՊԵՍ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՈՒՄՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
10.04.2023
Հիմք ընդունելով Դատավորների ընդհանուր ժողովի 07.04.2023 թվականի թիվ 03Ա որոշումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Արձանագրել, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրվելու հանգամանքով պայմանավորված, Սնանկության դատարանի նախագահ Արթուր Աթաբեկյանի՝ որպես դատարանի նախագահի լիազորությունները 2023 թվականի ապրիլի 10-ից դադարել են:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2023թ. ապրիլի 10
ք. Երևան
Ֆայլ