background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

ԲԴԽ-40-Ո-135 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

13.04.2023

                                                                                   Ո Ր Ո Շ ՈՒ Մ

                                  ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

                                              ԱՆՑԿԱՑՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ

                               ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ

                                                      ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

         Քննարկելով դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության քաղաքացիական մասնագիտացման արդյունքների բողոքարկման հանձնաժողով կազմավորելու վերաբերյալ հարցը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 105.1-ին հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի փետրվարի 6-ի թիվ ԲԴԽ-16-Ո-60 որոշման 4-րդ կետով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                     Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է

              1. Դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության քաղաքացիական մասնագիտացման արդյունքների բողոքարկման նպատակով կազմավորել բողոքարկման հանձնաժողով՝ հետևյալ կազմով.

 

            1) Դատավոր անդամներ՝

            ա) Հայարփի Զարգարյան – Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր (համաձայնությամբ),

             բ) Գոռ Հարությունյան – Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ (համաձայնությամբ):

 

            2) Իրավաբան գիտնական անդամ՝

            ա) Վարդուշ Եսայան (համաձայնությամբ):

 

             2. Բողոքարկման հանձնաժողովի անդամների հատուցումը վճարում է Դատական դեպարտամենտը՝ Կառավարության սահմանած չափով և կարգով:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ            

                                                                                                   Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

                  2023թ. ապրիլի 5

                          ք. Երևան  

Ֆայլ