background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

ԲԴԽ-43-Ո-142 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ ԲԴԽ-87-Ո-283 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

14.04.2023

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 45-րդ հոդվածի 2.1-ին մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                                                Ո Ր Ո Շ Ո Ւ Մ   Է

  1.  Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի սեպտեմբերի 15-ի «Վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորներ Մեսրոպ Մակյանին, Սերգեյ Մարաբյանին, Արմեն Հովհաննիսյանին և Կարեն Ամիրյանին բաշխվելիք այլ քրեական գործերի համար հավասարաչափ բաշխման չափանիշներից նվազեցման տոկոսաչափ սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-87-Ո-283 որոշման վերնագրում և 1-ին կետում «Մեսրոպ Մակյանին» բառերից հետո լրացնել «Արթուր Նահապետյանին,» բառերը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

                                                                                                                                     Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

                 2023թ. ապրիլի 14

                        ք. Երևան

Ֆայլ