ԲԴԽ-46-Ն-16 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ ԲԴԽ-16-Ն-6 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
02.05.2023
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի
ԹԻՎ ԲԴԽ-16-Ն-6 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 45-րդ հոդվածի 3-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի մարտի 25-ի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի տոկոսաչափեր, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող դատավորների ցանկը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-16-Ն-6 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1)Որոշման վերնագրում և 3.1-ին կետում «ցանկը» բառից հետո լրացնել «և նրանց հանձնվող գործերի տոկոսաչափերը» բառերը,
2)Որոշման Հավելված 3-ի «ա» աղյուսակի 8-րդ կետի «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ» սյունակից հանել «Արթուր Աթաբեկյան» բառերը,
3)Որոշման Հավելված 3-ի «բ» աղյուսակի 2-րդ կետի «ԴԱՏԱՐԱՆ» սյունակի «քաղաքացիական» բառը փոխարինել «քրեական» բառով, իսկ «ԴԱՏԱՎՈՐ» սյունակի «Անի Մխիթարյան» բառերը փոխարինել «Արշակ Վարդանյան» բառերով,
4)Որոշման Հավելված 3-ի «բ» աղյուսակի 5-րդ կետի «ԴԱՏԱՐԱՆ» սյունակի «Վճռաբեկ դատարան» բառերը փոխարինել «Սնանկության դատարան» բառերով, իսկ «ԴԱՏԱՎՈՐ» սյունակի «Սերգեյ Չիչոյան» բառերը փոխարինել «Արթուր Աթաբեկյան» բառերով,
5)Հավելված 3-ի «դ» աղյուսակի 1-ին կետի «ԴԱՏԱՎՈՐ» սյունակի «Մամիկոն Դրմեյան» բառերը փոխարինել «Արման Թովմասյան» բառերով,
6)Որոշման 3.1-ին կետով հաստատված 4-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2023թ. մայիսի 2
ք. Երևան
Ֆայլ