ԲԴԽ-46-Ն-17 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

02.05.2023

                                                                                        Ո Ր Ո Շ ՈՒ Մ

                                       ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ

                                                2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

                                                 ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

                  Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը 

 

                                                                                     Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

                    1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

                  1)Որոշման 1-ին հավելվածի 3-րդ աղյուսակի 5-րդ կետի «Դատավոր» սյունակի «Մաթևոսյան Աննա Գևորգի» բառերը փոխարինել «Դանիելյան Անի Կարենի» բառերով,

                  2)Որոշման 1-ին հավելվածի 4-րդ աղյուսակի 7-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Էրեբունի» բառը փոխարինել «Արաբկիր» բառով,

                  3)Որոշման 1-ին հավելվածի 4-րդ աղյուսակի 13-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Արաբկիր» բառը փոխարինել «Աջափնյակ-2» բառով,

                  4)Որոշման 1-ին հավելվածի 4-րդ աղյուսակի 31-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Աջափնյակ -2» բառը փոխարինել «Էրեբունի» բառով,

                  5) Որոշման 1-ին հավելվածի 6-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 7-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Վեդու» բառը փոխարինել «Մասիսի» բառով,

                  6)Որոշման 1-ին հավելվածի 10-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 6-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Լոռու մարզի վարչական տարածք» բառերը փոխարինել «Ալավերդու, Ստեփանավանի և Տաշիրի վարչական տարածքներ» բառով, իսկ «Դատավոր» սյունակը լրացնել «Պողոսյան Արմեն Էդուարդի» բառերով, 

                   7)Որոշման 1-ին հավելվածի 11-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Բերդ» բառը փոխարինել «Իջևան» բառով, իսկ «Դատավոր» սյունակը լրացնել «Մխիթարյան Սասուն Սուրենի» բառերով, 

                  8)Որոշման 1-ին հավելվածի 12-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Սևան» բառը փոխարինել «Գավառ» բառով, «Սպասարկման տարածք» սյունակի «Ճամբարակի» բառը փոխարինել «Մարտունու» բառով, իսկ «Դատավոր» սյունակի «Դանիելյան Անի Կարենի» բառերը փոխարինել «Կարապետյան Արտավազդ Նորայրի» բառերով, 

                 9)Որոշման 1-ին հավելվածի 12-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Վարդենիսի» բառից առաջ լրացնել «Ճամբարակի,» բառը, 

               10)Որոշման 1-ին հավելվածի 12-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 5-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Սևանի» բառից առաջ լրացնել «Գավառի,» բառը, 

               11)Որոշման 1-ին հավելվածի 12-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 6-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Ճամբարակի, Սևանի,» բառերը հանել,

               12)Որոշման 4-րդ հավելվածի աղյուսակի 4-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Մաթևոսյան Աննա» բառերով: 

     2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  

 

    ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                         Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 2023թ. մայիսի 2 

                         ք. Երևան

Ֆայլ