ԲԴԽ-46-Ո-145 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
02.05.2023
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ
ՀԱՄԱՐ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2023 թվականի մայիսի 2-ին, դռնփակ նիստում, քննարկելով Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահի պաշտոնում թեկնածություն առաջարկելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 117-րդ հոդվածով և 134-րդ հոդվածի 12-րդ մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Հանրապետության նախագահին առաջարկել Գոռ Գագիկի Հակոբյանի թեկնածությունը՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահի պաշտոնում նշանակելու համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2023թ. մայիսի 2
ք. Երևան
Ֆայլ