ԲԴԽ-48-Ն-19 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

10.05.2023

                                                                                                    Ո Ր Ո Շ ՈՒ Մ

                                                   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ

               2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

        Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը 

 

                                                                                                  Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

                   1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

  1. Որոշման 1-ին հավելվածի 2-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 5-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Ավագյան Ռուդոլֆ Սերգեյի» բառերով,
  2. Որոշման 1-ին հավելվածի 4-րդ աղյուսակի 16-րդ կետի «Դատավոր» սյունակի «Նախշքարյան Զարուհի Կարենի» բառերը փոխարինել «Դունամալյան Ազատ Հրաչյայի» բառերով, իսկ «Մասնագիտացում» սյունակի «/կորպորատիվ վեճերի վերաբերյալ գործեր/» բառերը  հանել,
  3. Որոշման 1-ին հավելվածի 5-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Դատավոր» սյունակի «Դունամալյան Ազատ Հրաչյայի» բառերը հանել,
  4. Որոշման 1-ին հավելվածի 9-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Գյումրու, Ախուրյանի, Աշոցքի և Ամասիայի վարչական տարածքներ, կորպորատիվ վեճերի վերաբերյալ գործերով՝ Շիրակի մարզի վարչական տարածք» բառերը փոխարինել «Գյումրու, Աշոցքի և Ամասիայի վարչական տարածքներ» բառերով, «Դատավոր» սյունակը լրացնել «Աղաքարյան Հայկ Վահանի» բառերով,  իսկ «Մասնագիտացում» սյունակի «/կորպորատիվ վեճերի վերաբերյալ գործեր/» բառերը  հանել,
  5. Որոշման 1-ին հավելվածի 13-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 5-րդ կետի «Դատավոր» սյունակի «Աղաքարյան Հայկ Վահանի» բառերը հանել:

                2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                         Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

2023թ. մայիսի 8

                         ք. Երևան

Ֆայլ