ԲԴԽ-47-Ո-158 2023թ. Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔՐԵԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳՈՎ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

12.05.2023

                                                                        Ո Ր Ո Շ ՈՒ Մ

                       ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔՐԵԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ

                             ԲԱԺՆԻ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳՈՎ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ

                  ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ

                                  ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

                   Քննարկելով դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի հատուկ կարգով համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության աշխատանքների բողոքարկման հանձնաժողով կազմավորելու վերաբերյալ հարցը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հունվարի 18-ի թիվ ԲԴԽ-5-Ո-16 որոշման 5-րդ կետով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                       Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է

                 1. Դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի հատուկ կարգով համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության աշխատանքների արդյունքների բողոքարկման նպատակով կազմավորել բողոքարկման հանձնաժողով՝ հետևյալ կազմով.

1)Բարձրագույն դատական խորհրդի անդամ՝ Հայկ Գրիգորյան,

2)Արդարադատության նախարարության ներկայացուցիչ՝ Դավիթ Թումասյան,

3)Դատական դեպարտամենտի ներկայացուցիչ՝ Գեորգի Դաշյան:

              2. Բողոքարկման հանձնաժողովի անդամների հատուցումը վճարում է Դատական դեպարտամենտը՝ Կառավարության սահմանած չափով և կարգով:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ            

                                                                Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

                  2023թ. մայիսի 3

                          ք. Երևան  

Ֆայլ