ԲԴԽ-52-Ո-180 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի ԹԻՎ ԲԴԽ-31-Ո-74 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
30.05.2023
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետը, 94-րդ հոդվածի 1-ին մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասը, 9-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի օգոստոսի 6-ի «Դատական դեպարտամենտում դատական ծառայության, հայեցողական պաշտոնների, դատական կարգադրիչների ծառայության և քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-31-Ո-74 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Որոշման 1-ին հավելվածի 14-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «3» թիվը փոխարինել «2» թվով,
2) Որոշման 1-ին հավելվածի 52-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «3» թիվը փոխարինել «2» թվով,
3) Որոշման 1-ին հավելվածի 75-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «2» թիվը փոխարինել «1» թվով,
4) Որոշման 1-ին հավելվածի 137-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «3» թիվը փոխարինել «2» թվով,
5) Որոշման 1-ին հավելվածի Ընդամենը՝ տողի «Հաստիքների քանակը» սյունակի «512» թիվը փոխարինել «508» թվով,
6) Որոշման 2-րդ հավելվածի 102-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «18» թիվը փոխարինել «17» թվով,
7) Որոշման 2-րդ հավելվածի 107-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «18» թիվը փոխարինել «17» թվով,
8) Որոշման 2-րդ հավելվածի Ընդամենը՝ տողի «Հաստիքների քանակը» սյունակի «751» թիվը փոխարինել «749» թվով,
9) Որոշման 3-րդ հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 45.6-րդ և 45.7-րդ կետերով.
«
45.6. |
ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի քաղաքացիական պալատի գրասենյակի պետ |
ղեկավար, 4-րդ |
1 |
45.7. |
ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի վարչական պալատի գրասենյակի պետ |
ղեկավար, 4-րդ |
1 |
»,
10) Որոշման 3-րդ հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 110.4.3-րդ և 110.4.4-րդ կետերով.
«
110.4.3. |
ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի քաղաքացիական պալատի գրասենյակի գլխավոր մասնագետ |
մասնագիտական, 3-րդ |
1 |
110.4.4. |
ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի վարչական պալատի գրասենյակի գլխավոր մասնագետ |
մասնագիտական, 3-րդ |
1 |
»,
11) Որոշման 3-րդ հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 120.1-րդ կետով.
«
120.1. |
Համակարգչային ծառայության առաջին կարգի մասնագետ |
մասնագիտական, 6-րդ |
1 |
»,
12) Որոշման 3-րդ հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 126.1-ին և 126.2-րդ կետերով.
«
126.1. |
ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի քաղաքացիական պալատի գրասենյակի առաջին կարգի մասնագետ |
մասնագիտական, 7-րդ |
1 |
126.2. |
ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի վարչական պալատի գրասենյակի առաջին կարգի մասնագետ |
մասնագիտական, 7-րդ |
1 |
»,
13) Որոշման 3-րդ հավելվածի «Ընդամենը՝» տողի «Հաստիքների քանակը» սյունակի «471» թիվը փոխարինել «478» թվով,
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2023թ. մայիսի 29
ք. Երևան
Ֆայլ