background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

5

image

Կայքը փորձարկման փուլում է

Որոնում

ԲԴԽ-52-Ո-178 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՂԱՍԻ ՄԿՈՅԱՆԻՆ ՄԻԱՅՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐ ԵՎ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

30.05.2023

Քննարկելով Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի գրությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2.1-ին մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ է

1. Գործերի բաշխման ցանկում փոփոխություններ կատարել և Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աղասի Մկոյանին, 2023 թվականի մայիսի 31-ից 2025 թվականի փետրվարի 14-ը ներառյալ, հանձնել միայն քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված վճարման կարգադրություն արձակելու գործեր և պարզեցված վարույթի կարգով քննության ենթակա գործեր։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

     ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                                    Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 2023թ. մայիսի 29

                     ք. Երևան

Ֆայլ