ԲԴԽ-52-Ո-177 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ, ԷԴՈՒԱՐԴ ԱՄԱԼՅԱՆԻ, ԱՐՇԱԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵՎ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՌՈՒԲԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
30.05.2023
Քննարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավորներ Արթուր Ստեփանյանի, Էդուարդ Ամալյանի, Արշակ Պետրոսյանի, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահի գրությունները, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանի գրությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ է
1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավորներ Արթուր Ստեփանյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2023 թվականի հունիսի 1-ից հուլիսի 31-ը ներառյալ։
2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավորներ Էդուարդ Ամալյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2023 թվականի հունիսի 1-ից հուլիսի 31-ը ներառյալ։
3. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավորներ Արշակ Պետրոսյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2023 թվականի հունիսի 1-ից հուլիսի 31-ը ներառյալ։
4. Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2023 թվականի մայիսի 31-ից հուլիսի 31-ը ներառյալ։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2023թ. մայիսի 29
ք. Երևան
Ֆայլ