ԲԴԽ-52-Ո-176 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 5-Ի ԹԻՎ ԲԴԽ-2-Ո-3 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

30.05.2023

        Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ և 13-րդ կետերով, 94-րդ հոդվածի 1-ին մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                                              Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

      1. Դատական դեպարտամենտի և դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով՝ «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» 1080 ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» 11018 միջոցառումից հատկացնել 26 811 004 (քսանվեց միլիոն ութ հարյուր տասնմեկ հազար չորս) ՀՀ դրամը, որից՝
1.    «ԴԴ-ԷԱՃԱՊՁԲ-23/13» ծածկագրով կազմակերպված գնման ընթացակարգի արդյունքում կնքվելիք պայմանագրերի շրջանակներում տնտեսող լամպերի ձեռքբերման նպատակով առաջարկում եմ «4267 Կենցաղային և հանրային սննդի նյութեր» բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածին հատկացնել 10 882 386 (տասը միլիոն ութ հարյուր ութսուներկու հազար երեք հարյուր ութսունվեց) ՀՀ դրամ,
2.    «ԴԴ-ԷԱՃԱՊՁԲ-23/12» ծածկագրով կազմակերպված գնման ընթացակարգի արդյունքում կնքվելիք պայմանագրերի շրջանակներում hամակարգչային սարքավորումների և օժանդակ նյութերի ձեռքբերման նպատակով առաջարկում եմ «4269 Հատուկ նպատակային այլ նյութեր» բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածին հատկացնել 8 944 618 (ութ միլիոն ինը հարյուր քառասունչորս հազար վեց հարյուր տասնութ) ՀՀ դրամ,
3.    «ԴԴ-ԳՀԾՁԲ-23/02» ծածկագրով կազմակերպված գնման ընթացակարգի արդյունքում կնքված պայմանագրերի շրջանակներում պատճենահանող սարքերի, տպիչների, համակարգչային սարքերի պահպանման և վերանորոգման ծառայությունների ձեռքբերման նպատակով առաջարկում եմ «4252 Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում» բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածին հատկացնել 3 000 000 (երեք միլիոն) ՀՀ դրամ,
4.    «ԴԴ-ԳՀԾՁԲ-23/03» ծածկագրով կազմակերպված գնման ընթացակարգի արդյունքում կնքված պայմանագրերի շրջանակներում հեռախոսային ցանցերի պահպանման ծառայությունների  ձեռքբերման նպատակով առաջարկում եմ «4239 Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածին հատկացնել 3 600 000 (երեք միլիոն վեց հարյուր հազար) ՀՀ դրամ,
5.    «ԴԴ-ԷԱՃԱՊՁԲ-22/42» ծածկագրով կազմակերպված գնման ընթացակարգի արդյունքում կնքված պայմանագրերի շրջանակներում լազերային տպիչների և բազմաֆունկցիոնալ սարքերի փոշիների ձեռքբերման նպատակով առաջարկում ենք «4261 Գրասենյակային նյութեր և հագուստ» բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածին հատկացնել 384 000 (երեք հարյուր ութսունչորս հազար) ՀՀ դրամ:
       2. Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հունվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2023 թվականի ծախսերի նախահաշիվները հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-2-Ո-3 որոշման 1-ին կետի 20-րդ ենթակետով հաստատված 22-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի: 
        3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

     ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
           ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
                     
                                                                                             Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ     
                      2023թ. մայիսի 29

                              ք. Երևան

Ֆայլ