ԲԴԽ-74-Ն-24 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի ԹԻՎ ԲԴԽ-5-Ն-2 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

01.08.2023

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի հունվարի 24-ի «Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների շենքերի անցագրային կարգը և անվտանգության կանոնները սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-5-Ն-2 որոշման 1-ին հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

       «6. Վարչական շենքեր մուտք գործելն արգելվում է այն անձանց, ովքեր գտնվում են ակնհայտ ոչ սթափ վիճակում (օրինակ` ալկոհոլի, թմրանյութերի, թունանյութերի ազդեցության տակ), սպորտային համազգեստով կամ սանիտարահիգիենիկ պահանջներին չհամապատասխանող հագուստով, դրսևորում են ոչ ադեկվատ (անհավասարակշիռ) վարքագիծ, խախտում են հասարակական կարգը: Արգելվում է նաև ժամկետանց փաստաթղթերով մուտքը վարչական շենք»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

   ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                                                      Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

                 

               2023թ. օգոստոսի 1

                       ք. Երևան

Ֆայլ