background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

5

image

Կայքը փորձարկման փուլում է

Որոնում

ԲԴԽ-75-Ո-228 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի ԹԻՎ ԲԴԽ-13-Ո-23 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

08.08.2023

Հիմք ընդունելով §Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք¦ սահմանադրական օրենքի 58-րդ հոդվածի 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասը, և ղեկավարվելով §Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք¦ սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, §Նորմատիվ իրավական ակտերի մասին¦ Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                    Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

                   1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հունիսի 4-ի «Դատավորին արձակուրդ տրամադրելու կարգը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-13-Ո-23 որոշման Հավելվածի 2.1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

                   «2.1 Յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է տվյալ տարում: Աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է տվյալ դատարանում անընդհատ աշխատանքի 6 (վեց) ամիսը լրանալուց հետո: Դատավորի և տվյալ դատարանի նախագահի համաձայնությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել նաև մինչև դատավորի՝ տվյալ դատարանում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալը: Երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային տարվա համար ամենամյա հերթական արձակուրդը տրամադրվում է աշխատանքային տարվա ցանկացած ժամանակ՝ ամենամյա արձակուրդի տրամադրման հերթականությանը համապատասխան:»:

                  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ      

                                                                                                                       Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ    

             2023թ. օգոստոսի 7

                      ք. Երևան 

Ֆայլ