ԲԴԽ-75-Ն-25 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ ԲԴԽ-16-Ն-6 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

08.08.2023

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետով, 32-րդ հոդվածի 1-ին մասով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին 2023 թվականի մայիսի 24-ի ՀՕ-170-Ն օրենքը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը 

 

                                                                                                 Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

        1.Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի մարտի 25-ի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի տոկոսաչափեր, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող դատավորների ցանկը և նրանց հանձնվող գործերի տոկոսաչափերը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-16-Ն-6 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.

       1)Որոշման Հավելված 3-ի «ա» աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին կետով.

«

6.1

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան

դատարանի նախագահ

 

75%

»,

      2)Որոշման Հավելված 3-ի «ա» աղյուսակի 12-րդ կետի «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ» սյունակից հանել «Էդգար Հովհաննիսյան» բառերը,

      3)Որոշման Հավելված 3-ի «ա» աղյուսակի 14-րդ կետի «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ» սյունակի «Գոռ Հարությունյան» բառերը փոխարինել «Հայկ Աղաքարյան» բառերով,

      4)Որոշման Հավելված 3-ի «բ» աղյուսակի 4-րդ կետի «ԴԱՏԱՎՈՐ» սյունակից հանել «Մեսրոպ Մակյան» բառերը,

      5)Որոշման Հավելված 3-ի «դ» աղյուսակի 2-րդ կետի «ԴԱՏԱՎՈՐ» սյունակից հանել «Դավիթ Հարությունյան» բառերը:

          2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                               Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

      2023թ. օգոստոսի 7

              ք. Երևան

Ֆայլ