ԲԴԽ-76-Ո-230 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՍԱԹԵՆԻԿ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ, ԺԵՆՅԱ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻ ԵՎ ՀԱՅԿ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
15.08.2023
Քննարկելով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Սաթենիկ Անդրեասյանի, Ժենյա Մելիքսեթյանի և Հայկ Իսրայելյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ դիմումները, համապատասխան դատարանի նախագահի գրությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ է
1. Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սաթենիկ Անդրեասյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2023 թվականի սեպտեմբերի 11-ից 2024 թվականի հունվարի 11-ը ներառյալ։
2. Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժենյա Մելիքսեթյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2023 թվականի հոկտեմբերի 2-ից 2024 թվականի փետրվարի 2-ը ներառյալ։
3. Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայկ Իսրայելյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2023 թվականի օգոստոսի 15-ից դեկտեմբերի 15-ը ներառյալ։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2023թ. օգոստոսի 14
ք. Երևան
Ֆայլ