background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

5

image

Կայքը փորձարկման փուլում է

Որոնում

ԲԴԽ-76-Ն-26 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

15.08.2023

              Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը 

                                                                                  Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

       1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

       1). Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1.3-րդ կետով՝

«1.3. Հաստատել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորների՝ ըստ մասնագիտացման բաշխումն ու թվակազմը` համաձայն հավելված 5-ի:»,

      2) Որոշման 1-ին հավելվածի 1-ին աղյուսակի 23-րդ և 24-րդ կետերի «Սպասարկման տարածք» սյունակի «համայնքների» բառից հետո լրացնել «վարչական տարածքներ» բառերը,

     3) Որոշման 1-ին հավելվածի 3-րդ աղյուսակի 17-րդ կետի «Դատավոր» սյունակի «Հարությունյան Դավիթ Հրաչյայի» բառերը փոխարինել «Հարությունյան Գագիկ Արայի» բառերով, իսկ «Մասնագիտացում» սյունակի «/Համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ վարույթներ/» բառերը հանել:

     4) Որոշման 1-ին հավելվածի 4-րդ աղյուսակի 2-րդ կետի «Դատավոր» սյունակի «Խաչատրյան Գայանե Անդրանիկի» բառերը հանել,

     5)  Որոշման 1-ին հավելվածի 4-րդ աղյուսակի 12-րդ կետի «Դատավոր» սյունակի «Սարգսյան Լիլիթ Տիգրանի» բառերը հանել,

     6) Որոշման 1-ին հավելվածի 4-րդ աղյուսակի 26-րդ կետի «Դատավոր» սյունակի «Սահակյան Սերգեյ Ժորայի» բառերը հանել,

     7) Որոշման 1-ին հավելվածի 5-րդ աղյուսակի 2-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Աբովյան» բառը փոխարինել «Հրազդան» բառով,

     8) Որոշման 1-ին հավելվածի 5-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Կարաքեհյան Անի Հակոբի» բառերով,

     9) Որոշման 1-ին հավելվածի 6-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Դատավոր» սյունակի «Մատինյան Սամվել Սեյրանի» բառերը հանել,

    10) Որոշման 1-ին հավելվածի 9-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Գյումրու,» բառից հետո լրացնել «Ախուրյանի,» բառը,

    11) Որոշման 1-ին հավելվածի 9-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Դատավոր» սյունակի «Մարտիրոսյան Անի Արարատի» բառերը փոխարինել «Գեղամյան Արսեն Գրիգորի» բառերով,

   12) Որոշման 1-ին հավելվածի 9-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 5-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Շիրակի մարզի վարչական տարածք» բառերը փոխարինել «Գյումրու, Ախուրյանի, Աշոցքի և Ամասիայի վարչական տարածքներ» բառերով,

   13) Որոշման 1-ին հավելվածի 9-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 5-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Շտոյան Արփինե Մանվելի» բառերով,

  14) Որոշման 1-ին հավելվածի 9-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 7-րդ կետի «Դատավոր» սյունակի «Հարությունյան Գոռ Վահեի» բառերը փոխարինել «Էլոյան Միշա Գրիգորի» բառերով,

   15) Որոշման 1-ին հավելվածի 10-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի «Սպասարկման տարածք» սյունակի «Վանաձորի, Սպիտակի վարչական տարածքներ» բառերը փոխարինել «Լոռու մարզի վարչական տարածք» բառերով,

   16) Որոշման 1-ին հավելվածի 10-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 4-րդ և 6-րդ կետերի «Սպասարկման տարածք» սյունակի «Ալավերդու, Ստեփանավանի և Տաշիրի վարչական տարածքներ» բառերը փոխարինել «Լոռու մարզի վարչական տարածք» բառերով,

    17) Որոշման 1-ին հավելվածի 10-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 5-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Ալավերդու, Ստեփանավանի և Տաշիրի վարչական տարածքներ, անչափահասների վարույթներով՝ Լոռու մարզի վարչական տարածք» բառերը փոխարինել «Լոռու մարզի վարչական տարածք» բառերով,

    18) Որոշման 1-ին հավելվածի 10-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Վանաձոր» բառը փոխարինել «Ստեփանավան» բառով,

    19) Որոշման 1-ին հավելվածի 10-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Դատավոր» սյունակի «Ալավերդյան Լուսինե Վահրամի» բառերը փոխարինել «Շիրոյան Արմեն Լեռնիկի» բառերով,

     20) Որոշման 1-ին հավելվածի 10-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Մասնագիտացում» սյունակի «/անչափահասների վարույթներ/» բառերը հանել,

     21) Որոշման 1-ին հավելվածի 11-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Իջևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի վարչական տարածքներ» բառերը փոխարինել «Տավուշի մարզի վարչական տարածք» բառերով,

    22) Որոշման 1-ին հավելվածի 11-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Ռուշանյան Սերժ Արտյոմի» բառերով,

    23) Որոշման 1-ին հավելվածի 13-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժին լրացնել 4.1 կետով հետևյալ բովանդակությամբ՝

«

4.1

քաղաք Գորիս

Սյունիքի մարզի վարչական տարածք

Աբելյան Գարիկ Արթուրի

Քրեական

»,

    24) Որոշման 1-ին հավելվածի 13-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 5-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Մելքոնյան Վարսենիկ Ղուկասի» բառերով,

    25) Որոշման 3-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն Հավելված 1-ի,

    26) Որոշման 4-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն Հավելված 2-ի:

    27)  Որոշումը լրացնել նոր 5-րդ հավելվածով ՝ համաձայն Հավելված 3-ի:

   2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  

 

    ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                        Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 2023թ. օգոստոսի 14

                      ք. Երևան

Ֆայլ