ԲԴԽ-77-Ո-233 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 5-Ի ԹԻՎ ԲԴԽ-2-Ո-3 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
22.08.2023
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ և 13-րդ կետերով, 94-րդ հոդվածի 1-ին մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Դատական դեպարտամենտի և դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով՝ «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» 1080 ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» 11018 միջոցառումից հատկացնել 34 793 550 (երեսունչորս միլիոն յոթ հարյուր իննսուներեք հազար հինգ հարյուր հիսուն) ՀՀ դրամը, որից՝
- «ԴԴ-ԳՀԱՇՁԲ-23/02» ծածկագրով կազմակերպված գնման ընթացակարգի արդյունքում Դատական դեպարտամենտի և «ԷՔՍԻՏՈ» ՍՊԸ-ի միջև 21.06.2023թ. «ԴԴ-ԳՀԱՇՁԲ-23/02» ծածկագրով կնքված պայմանագրի շրջանակներում ներկառուցված կահույքի պատրաստման և տեղադրման աշխատանքների ձեռքբերման նպատակով «4241 Մասնագիտական ծառայություններ» բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածին հատկացնել 29 831 400 (քսանինը միլիոն ութ հարյուր երեսունմեկ հազար չորս հարյուր) ՀՀ դրամ,
- «ԴԴ-ԷԱՃԱՊՁԲ-23/23» ծածկագրով կազմակերպված գնման ընթացակարգի արդյունքում Դատական դեպարտամենտի և «ԱԼՖԱ ԷՏԱԼՈՆ» ՍՊԸ-ի միջև 12.07.2023թ. «ԴԴ-ԷԱՃԱՊՁԲ-23/23-2» ծածկագրով կնքված պայմանագրի շրջանակներում հատուկ փաստաթղթեր կարդացող սարքերի ձեռքբերման նպատակով «4269 Հատուկ նպատակային այլ նյութեր» բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածին հատկացնել 1 200 000 (մեկ միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամ (200 հատ 6000 դրամ միավորի արժեքով ID կարդացող սարք),
- «ԴԴ-ԷԱՃԱՊՁԲ-23/24» ծածկագրով կազմակերպված գնման ընթացակարգի արդյունքում Դատական դեպարտամենտի և «ԱԼՖԱ ԷՏԱԼՈՆ» ՍՊԸ-ի միջև 19.07.2023թ. «ԴԴ-ԷԱՃԱՊՁԲ-23/24-1» ծածկագրով կնքված պայմանագրի շրջանակներում լազերային տպիչների և բազմաֆունկցիոնալ սարքերի փոշիների ձեռքբերման նպատակով «4261 Գրասենյակային նյութեր և հագուստ» բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածին հատկացնել 316 800 (երեք հարյուր տասնվեց հազար ութ հարյուր) ՀՀ դրամ (7920 դրամ միավորի արժեքով 40 կգ),
- «ԴԴ-ԷԱՃԱՊՁԲ-23/24» ծածկագրով կազմակերպված գնման ընթացակարգի արդյունքում Դատական դեպարտամենտի և «ՊԱՏՐՈՆ ՌՄ» ՍՊԸ-ի միջև 19.07.2023թ. «ԴԴ-ԷԱՃԱՊՁԲ-23/24-2» ծածկագրով կնքված պայմանագրի շրջանակներում տոներային քարտրիջների ձեռքբերման նպատակով «4261 Գրասենյակային նյութեր և հագուստ» բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածին հատկացնել 1 399 350 (մեկ միլիոն երեք հարյուր իննսունինը հազար երեք հարյուր հիսուն) ՀՀ դրամ,
- «ԴԴ-ԷԱՃԱՊՁԲ-23/31» ծածկագրով կազմակերպված գնման ընթացակարգի արդյունքում «ՊԱՏՐՈՆ ՌՄ» ՍՊԸ-ի կնքվելիք պայմանագրի շրջանակներում լազերային տպիչների և բազմաֆունկցիոնալ սարքերի փոշիների ձեռքբերման նպատակով «4261 Գրասենյակային նյութեր և հագուստ» բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածին հատկացնել 2 046 000 (երկու միլիոն քառասունվեց հազար) ՀՀ դրամ (500 կգ փոշի (տոներ) 4092 դրամ միավորի նախահաշվային արժեքով՝ ձեռքբերման նպատակով):
2. Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հունվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2023 թվականի ծախսերի նախահաշիվները հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-2-Ո-3 որոշման 1-ին կետի 20-րդ ենթակետով հաստատված 22-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2023թ. օգոստոսի 21
ք. Երևան
Ֆայլ