background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

5

image

Կայքը փորձարկման փուլում է

Որոնում

ԲԴԽ-81-Ո-239 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆԻ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

04.09.2023

           2023 թվականի սեպտեմբերի 4-ին, դռնփակ նիստում, քննարկելով Սնանկության դատարանի դատավորի թափուր տեղը համալրելու նպատակով դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնում ընդգրկված անձի թեկնածությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 2-րդ մասի 1-ին կետով, 115-րդ հոդվածի 1-ին մասի 3.1-ին կետով և 117-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                                       Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

           1. Հանրապետության նախագահին առաջարկել Անի Սարմենի Միքայելյանի թեկնածությունը` Սնանկության դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:

         2. Սույն որոշման 1-ին կետով ներկայացված առաջարկի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Անի Սարմենի Միքայելյանին հանել դատավորների թեկնածուների ցուցակից և դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակից:

          3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

     ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

           

                                                                                                Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

               2023թ. սեպտեմբերի 4

                       ք. Երևան    

Ֆայլ