ԲԴԽ-81-Ո-241 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՎԱԳ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆԸ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

05.09.2023

             Քննարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության  քաղաքացիական դատարանի նախագահ Ավագ Գաբրիելյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                  ՈՐՈՇՈՒՄ է

           1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահ Ավագ Գաբրիելյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2023 թվականի սեպտեմբերի 5-ից հոկտեմբերի 5-ը ներառյալ։

           2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

      

     ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

           

                                                                                               Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 2023թ. սեպտեմբերի 4

           ք. Երևան

Ֆայլ