ԲԴԽ-88-Ո-266 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԱՆԱՀԻՏ ԱՆՏՈՆՅԱՆԻ ԵՎ ԴԻԱՆԱ ՂՈՒԿԵՅԱՆԻ, ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐՏԱԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

23.10.2023

Քննարկելով Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Անահիտ Անտոնյանի և Դիանա Ղուկեյանի, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտակ Կարապետյանի՝ աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ դիմումները, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի գրությունները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                                              ՈՐՈՇՈՒՄ է

1. Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անահիտ Անտոնյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2023 թվականի հոկտեմբերի 24-ից 2024 թվականի հունվարի 7-ը ներառյալ:

2. Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դիանա Ղուկեյանի անունը-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2023 թվականի հոկտեմբերի 24-ին:

3. Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտակ Կարապետյանի անունը-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2023 թվականի հոկտեմբերի 24-ից դեկտեմբերի 25-ը ներառյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

     ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                                    Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 2023թ. հոկտեմբերի 23

                     ք. Երևան

Ֆայլ