background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

ԲԴԽ-88-Ո-264 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 5-Ի ԹԻՎ ԲԴԽ-2-Ո-3 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

23.10.2023

   Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ և 13-րդ կետերով, 94-րդ հոդվածի 1-ին մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                                Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

1. Դատական դեպարտամենտի և դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով՝ «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» 1080 ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» 11018 միջոցառումից բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ «5122 Վարչական սարքավորումներ» հոդվածին հատկացնել 57 199 200 (հիսունյոթ միլիոն հարյուր իննսունինը հազար երկու հարյուր) ՀՀ դրամ՝ Դատական դեպարտամենտի և «ՅՈՒՆԻՔՈՄՓ» ՓԲԸ-ի միջև 02.10.2023 թվականին կնքված պետության կարիքների համար ապրանքի մատակարարման թիվ «ԴԴ-ԷԱՃԱՊՁԲ-23/34» ծածկագրով պայմանագրի շրջանակներում 200 հատ (285 996 ՀՀ դրամ միավորի արժեքով) դյուրակիր համակարգիչների ձեռքբերման համար։

2. Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հունվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2023 թվականի ծախսերի նախահաշիվները հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-2-Ո-3 որոշման 1-ին կետի 20-րդ ենթակետով հաստատված 22-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

   ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                                                          Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ    

                2023թ. հոկտեմբերի 23

                         ք. Երևան

Ֆայլ