ԲԴԽ-88-Ն-31 ՈՐՈՇՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

23.10.2023

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

    1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1)    Որոշման 1-ին հավելվածի 2-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի «Սպասարկման տարածք» սյունակի 1-7-րդ կետերի «Երևան քաղաքի, Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզերի վարչական տարածքներ, ՀՀ քրեական օրենսգրքի հավելված N 1-ով նախատեսված հակակոռուպցիոն դատարանին ընդդատյա կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթներով և բողոքներով՝ ՀՀ վարչական տարածք» բառերը փոխարինել «ՀՀ վարչական տարածք» բառերով,
2)    Որոշման 1-ին հավելվածի 2-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի «Սպասարկման տարածք» սյունակի 8-րդ կետի «Շիրակի և Լոռու մարզերի վարչական տարածքներ ՀՀ քրեական օրենսգրքի հավելված N 1-ով նախատեսված հակակոռուպցիոն դատարանին ընդդատյա կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթներով և բողոքներով՝ ՀՀ վարչական տարածք» բառերը փոխարինել «ՀՀ վարչական տարածք» բառերով,
3)    Որոշման 1-ին հավելվածի 2-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի «Սպասարկման տարածք» սյունակի 9-րդ կետի Տավուշի և Գեղարքունիքի մարզերի վարչական տարածքներ ՀՀ քրեական օրենսգրքի հավելված N 1-ով նախատեսված հակակոռուպցիոն դատարանին ընդդատյա կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթներով և բողոքներով՝ ՀՀ վարչական տարածք» բառերը փոխարինել «ՀՀ վարչական տարածք» բառերով,
4)    Որոշման 1-ին հավելվածի 2-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի «Սպասարկման տարածք» սյունակի 10-րդ կետի «Վայոց ձորի և Սյունիքի մարզերի վարչական տարածքներ  ՀՀ քրեական օրենսգրքի հավելված N 1-ով նախատեսված հակակոռուպցիոն դատարանին ընդդատյա կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթներով և բողոքներով՝ ՀՀ վարչական տարածք» բառերը փոխարինել «ՀՀ վարչական տարածք» բառերով,
5)    Որոշման 1-ին հավելվածի 2-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ կետով.
«

11.

 

 

 

 

                                               »,

1)    Որոշման 1-ին հավելվածի 2-րդ աղյուսակի Ընդհանուրը՝ տողի «15» թիվը փոխարինել «16» թվով,
2)    Որոշման 1-ին հավելվածի 4-րդ աղյուսակի 38-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Ավագյան Արտուշ Լևոնի» բառերով,
3)    Որոշման 1-ին հավելվածի 4-րդ աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 40-րդ կետով.
«

 

40.

 

 

 

 

                                               »,

  1. Որոշման 1-ին հավելվածի 4-րդ աղյուսակի Ընդհանուրը՝ տողի «39» թիվը փոխարինել «40» թվով,
  2. Որոշման 1-ին հավելվածի 5-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«

 

7.

 

 

 

 

                                               »,

1)    Որոշման 1-ին հավելվածի 5-րդ աղյուսակի Ընդհանուրը՝ տողի «11» թիվը փոխարինել «12» թվով,
2)    Որոշման 1-ին հավելվածի 6-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Արտաշատ» բառը փոխարինել «Վայք» բառով, «Սպասարկման տարածք» սյունակի «Արտաշատի, Մասիսի» բառերը փոխարինել «Վայքի, Եղեգնաձորի, Վեդու» բառերով, իսկ «Դատավոր» սյունակը լրացնել «Սարգսյան Դավիթ Նորիկի» բառերով,
3)    Որոշման 1-ին հավելվածի 6-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 6-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Վայքի, Եղեգնաձորի, Վեդու» բառերը փոխարինել «Արտաշատի, Մասիսի» բառերով, 
4)    Որոշման 1-ին հավելվածի 9-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «, մտավոր սեփականության պաշտպանության վերաբերյալ գործերով և կորպորատիվ վեճերի վերաբերյալ գործերով՝ Շիրակի մարզի վարչական տարածք» բառերը հանել, «Դատավոր» սյունակի «Թորոսյան Վահագն Սամվելի» բառերը փոխարինել «Մալխասյան Գուրգեն Հովհաննեսի» բառերով, իսկ «Մասնագիտացում» սյունակի «/Մտավոր սեփականության պաշտպանության վերաբերյալ գործեր, կորպորատիվ վեճերի վերաբերյալ գործեր/» բառերը հանել,
5)    Որոշման 2-րդ հավելվածի աղյուսակի 14-րդ, 15-րդ և  16-րդ տողերն ուժը կորցրած ճանաչել,
6)    Որոշման 2-րդ հավելվածի աղյուսակի «Ընդհանուրը՝» տողի «16» թիվը փոխարինել «13» թվով:


2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

 

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻՆԱԽԱԳԱՀ

                                                                                                                   Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

2023թ. հոկտեմբերի 23

ք. Երևան

Ֆայլ