ԲԴԽ-92-Ո-277 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի ԹԻՎ ԲԴԽ-31-Ո-74 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

08.11.2023

         Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետը, 94-րդ հոդվածի 1-ին մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասը, 9-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը՝ Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                   Ո Ր Ո Շ Ո Ւ Մ   Է

   1.Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի օգոստոսի 6-ի «Դատական դեպարտամենտում դատական ծառայության, հայեցողական պաշտոնների, դատական կարգադրիչների ծառայության և քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-31-Ո-74 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

     1)Որոշման 1-ին հավելվածի 99-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «13» թիվը փոխարինել «12» թվով,

     2)Որոշման 1-ին հավելվածի 114-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «13» թիվը փոխարինել «12» թվով,

     3)Որոշման 1-ին հավելվածի Ընդամենը՝ տողի «Հաստիքների քանակը» սյունակի «503» թիվը փոխարինել «501» թվով,

     4)Որոշման 3-րդ հավելվածի 123.7.1-ին կետի «Հաստիքների քանակը» սյունակի «33» թիվը փոխարինել «34» թվով,

     5)Որոշման 3-րդ հավելվածի 123.11.1-ին կետի «Հաստիքների քանակը» սյունակի «33» թիվը փոխարինել «34» թվով,

     6)Որոշման 3-րդ հավելվածի Ընդամենը՝ տողի «Հաստիքների քանակը» սյունակի «488» թիվը փոխարինել «490» թվով,

     7)Որոշման 4-րդ հավելվածի 9-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի  «13» թիվը փոխարինել «12» թվով,

     8)Որոշման 4-րդ հավելվածի 10.1-ին կետի «Հաստիքների քանակը» սյունակի «34» թիվը փոխարինել «35» թվով:

   2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

            2023թ. նոյեմբերի 8

                    ք. Երևան

 

Ֆայլ