ԲԴԽ-93-Ո-278 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՌԵԶԵՐՎԱՅԻՆ ԴԱՏԱՎՈՐ ՌԱԶՄԻԿ ՄԱՐԻԿՅԱՆԻ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՎՈՐՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՌԵԶԵՐՎԱՅԻՆ ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԴԱԴԱՐԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՓԱՍՏՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

10.11.2023

     Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 6-ի թիվ ԲԴԽ-91-Ո-275 որոշումը, Հանրապետության նախագահի 2023 թվականի նոյեմբերի 9-ի թիվ ՆՀ-354-Ա հրամանագիրը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ, 114-րդ հոդվածի 2-րդ մասերով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                      Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

    1. Արձանագրել, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի ռեզերվային դատավոր Ռազմիկ Լևոնի Մարիկյանը 2023 թվականի նոյեմբերի 13-ից շարունակում է պաշտոնավարել որպես Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր:

    2. Սույն որոշման 1-ին կետով պայմանավորված՝ արձանագրել, որ 2023 թվականի նոյեմբերի 13-ից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ռազմիկ Լևոնի Մարիկյանի ռեզերվային դատավորի կարգավիճակը համարվում է դադարած:

   3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի նոյեմբերի 13-ից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

                                                                                                         Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

               2023թ. նոյեմբերի 10

                       ք. Երևան

Ֆայլ