ԲԴԽ-99-Ն-38 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

06.12.2023

         Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը 

                                                                                            Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

  1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

 1.Որոշման 1-ին հավելվածի 2-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 7-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Ստեփանյան Վարդգես Արամի» բառերով,

 2.Որոշման 1-ին հավելվածի 3-րդ աղյուսակը լրացնել 34-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«

34.

Շենգավիթ

Երևան քաղաքի վարչական տարածք

Մաթևոսյան Արշակ Վալերիի

Քրեական

                                               »,

 3.Որոշման 1-ին հավելվածի 3-րդ աղյուսակի Ընդհանուրը՝ տողի «33» թիվը փոխարինել «34» թվով,

 4.Որոշման 1-ին հավելվածի 4-րդ աղյուսակի 6-րդ կետի «Դատավոր» սյունակի «Հովսեփյան Նաիրա Գևորգի» բառերը փոխարինել «Պետրոսյան Արշակ Վոլոդյայի» բառերով,

 5.Որոշման 1-ին հավելվածի 4-րդ աղյուսակի 18-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Թորոսյան Վահագն Սամվելի» բառերով,

 6. Որոշման 1-ին հավելվածի 4-րդ աղյուսակի 37-րդ կետի «Դատավոր» սյունակի «Պետրոսյան Արշակ Վոլոդյայի» բառերը հանել,

 7.Որոշման 1-ին հավելվածի 4-րդ աղյուսակի 40-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակը լրացնել «Արաբկիր» բառով, «Սպասարկման տարածք» սյունակը լրացնել «Երևան քաղաքի վարչական տարածք» բառերով, «Դատավոր» սյունակը լրացնել «Հարությունյան Մալվինա Տիգրանի» բառերով, իսկ «Մասնագիտացում» սյունակը լրացնել «Քաղաքացիական» բառով,

 8.Որոշման 2-րդ հավելվածի աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

  2 )Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

  ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                        Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 2023թ. դեկտեմբերի 6

      ք. Երևան

 

 

Ֆայլ