ԲԴԽ-1-Ն-1 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

08.01.2024

  Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը  

                                                                                                             Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

    1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1)    Որոշման 1-ին հավելվածի 2-րդ աղյուսակի 10-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Մեղրի,» բառը հանել,  
2)    Որոշման 1-ին հավելվածի 4-րդ աղյուսակի 21-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Արաբկիր» բառը փոխարինել «Աջափնյակ-2» բառերով, իսկ «Դատավոր» սյունակի «Ներսիսյան Ռուբեն Ռաֆիկի» բառերը փոխարինել «Ղուկասյան Թաթուլ Ազատի» բառերով, 
3)    Որոշման 1-ին հավելվածի 4-րդ աղյուսակի 29-րդ կետի «Դատավոր» սյունակի «Շահնազարյան Հովիկ Սուրենի» բառերը փոխարինել «Բաբայան Սամվել Մկրտչի» բառերով,
4)    Որոշման 1-ին հավելվածի 4-րդ աղյուսակի 34-րդ կետի «Դատավոր» սյունակի «Զարգարյան Հայարփի Արթուրի» բառերը փոխարինել «Թումասյան Արմինե Արամի» բառերով, 
5)    Որոշման 1-ին հավելվածի 6-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Մասիս» բառը փոխարինել «Վեդի» բառով, «Սպասարկման տարածք» սյունակի «Արտաշատի, Մասիսի» բառերը փոխարինել «Վեդու, Եղեգնաձորի և Վայքի» բառերով, իսկ «Դատավոր» սյունակի «Քոչարյան Ելենա Երեմի» բառերը փոխարինել «Ղազարյան Շուշան Արմենի» բառերով, 
6)    Որոշման 5-րդ հավելվածի աղյուսակի 4-րդ կետի «Դատավոր» սյունակի «Մարաբյան Սերգեյ»  բառերը հանել, 
7)    Որոշման 5-րդ հավելվածի աղյուսակի 11-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Զարգարյան Հայարփի»  բառերով, 
8)    Որոշման 5-րդ հավելվածի աղյուսակի 12-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Շահնազարյան Հովիկ»  բառերով: 
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                           Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 2024թ.հունվարի 4

                      ք. Երևան

Ֆայլ