ԲԴԽ-8-Ն-4 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԱՐՄԱՆ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ, ԾԱՎԱԼՈՒՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՖԱՅԼԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՖԱՅԼԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

01.02.2024

     Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ի մասի 30.1 կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, նույն հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11.1.-րդ գլխի կարգավորումները՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը 

                                                                                            Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1. Սահմանել դատարաններում էլեկտրոնային համակարգի վարման և դրանից օգտվելու, ծավալուն էլեկտրոնային ֆայլերի, ինչպես նաև էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացնելու անհնարինությամբ պայմանավորված էլեկտրոնային ֆայլերի ներկայացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ             

                                                                      Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

               2024թ.փետրվարի 1

                       ք. Երևան

 

 

Ֆայլ