ԲԴԽ-11-Ն-6 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

12.02.2024

          Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը 

                                                                                      Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

  1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

 1)Որոշման 1-ին հավելվածի 9-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)»  բաժնի 6-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Արթիկ» բառը փոխարինել «Մարալիկ» բառով,

     2)Որոշման 1-ին հավելվածի 10-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 6-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Տաշիր» բառը փոխարինել «Ստեփանավան» բառով,

     3)Որոշման 1-ին հավելվածի 12-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Սևանի, Մարտունու, Գավառի» բառերը փոխարինել «Ճամբարակի, Սևանի, Գավառի, Մարտունու և Վարդենիսի» բառերով,

     4)Որոշման 1-ին հավելվածի 12-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Ճամբարակի, Վարդենիսի, Մարտունու» բառերը փոխարինել «Ճամբարակի, Սևանի, Գավառի, Մարտունու և Վարդենիսի» բառերով,

    5)Որոշման 1-ին հավելվածի 12-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 4.1.-ին կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Սևանի, Ճամբարակի և Վարդենիսի» բառերը փոխարինել «Ճամբարակի, Սևանի, Գավառի, Մարտունու և Վարդենիսի» բառերով,

    6)Որոշման 1-ին հավելվածի 12-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 5-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Գավառի, Սևանի, Ճամբարակի» բառերը փոխարինել «Ճամբարակի, Սևանի, Գավառի, Մարտունու և Վարդենիսի» բառերով,

    7)Որոշման 1-ին հավելվածի 12-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 6-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Մարտունի» բառը փոխարինել «Վարդենիս» բառով, իսկ «Սպասարկման տարածք» սյունակի «Գավառի» բառից առաջ  լրացնել «Ճամբարակի, Սևանի,» բառերը,

    8) Որոշման 1-ին հավելվածի 12-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Մարտունի» բառը փոխարինել «Գավառ» բառով,

   9)Որոշման 1-ին հավելվածի 13-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Սիսիան» բառը փոխարինել «Կապան» բառով,

   10)Որոշման 1-ին հավելվածի 13-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Սիսիան» բառը փոխարինել «Գորիս» բառով:

          2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

    ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ                                                                                                                  

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                         Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 2024թ. փետրվարի 12

                      ք. Երևան

Ֆայլ