ԲԴԽ-17-Ո-37 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԱՐՄԱՆ ՍԱՐՈՅԱՆԻ, ԼԻԼԻԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԵՎ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՀԱԿՈԲ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

22.02.2024

     Քննարկելով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Արման Սարոյանի, Լիլիթ Խաչատրյանի և Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանի՝ աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ դիմումները, համապատասխան դատարանների նախագահների գրությունները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                     ՈՐՈՇՈՒՄ է

       1.Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Սարոյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2024 թվականի փետրվարի 23-ից ապրիլի 1-ը ներառյալ։

      2. Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Խաչատրյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2024 թվականի փետրվարի 23-ից մայիսի 23-ը ներառյալ։

      3. Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2024 թվականի մարտի 1-ից ապրիլի 1-ը ներառյալ։

      4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

     ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                        Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 2024թ. փետրվարի 22

                         ք. Երևան

Ֆայլ