background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

ԲԴԽ-37-Ո-92 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՌԵԶԵՐՎԱՅԻՆ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՎԻԹ ԱՐՂԱՄԱՆՅԱՆԻ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՎՈՐՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՌԵԶԵՐՎԱՅԻՆ ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԴԱԴԱՐԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՓԱՍՏՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

08.04.2024

Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի ապրիլի 4-ի թիվ ԲԴԽ-36-Ո-91 որոշումը, Հանրապետության նախագահի 2024 թվականի ապրիլի 8-ի թիվ ՆՀ-101-Ա հրամանագիրը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ, 114-րդ հոդվածի 2-րդ մասերով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

1. Արձանագրել, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի ռեզերվային դատավոր Դավիթ Մհերի Արղամանյանը 2024 թվականի ապրիլի 8-ից շարունակում է պաշտոնավարել որպես Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր:

2. Սույն որոշման 1-ին կետով պայմանավորված՝ արձանագրել, որ 2024 թվականի ապրիլի 8-ից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Մհերի Արղամանյանի ռեզերվային դատավորի կարգավիճակը համարվում է դադարած:

      3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

         ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

          

           

                                                                                                       Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

               2024թ. ապրիլի 8

                       ք. Երևան

Ֆայլ