background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

ԲԴԽ-37-Ո-93 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՌԵԶԵՐՎԱՅԻՆ ԴԱՏԱՎՈՐ ԱՐՏՅՈՄ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՎՈՐՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՌԵԶԵՐՎԱՅԻՆ ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԴԱԴԱՐԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՓԱՍՏՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

08.04.2024

Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի ապրիլի 4-ի թիվ ԲԴԽ-36-Ո-90 որոշումը, Հանրապետության նախագահի 2024 թվականի ապրիլի 8-ի թիվ ՆՀ-100-Ա հրամանագիրը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ, 114-րդ հոդվածի 2-րդ մասերով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

1. Արձանագրել, որ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ռեզերվային դատավոր Արտյոմ Ռուդիկի Ավետիսյանը 2024 թվականի ապրիլի 8-ից շարունակում է պաշտոնավարել որպես Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2. Սույն որոշման 1-ին կետով պայմանավորված՝ արձանագրել, որ 2024 թվականի ապրիլի 8-ից Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտյոմ Ռուդիկի Ավետիսյանի ռեզերվային դատավորի կարգավիճակը համարվում է դադարած:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

         ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

          

           

                                                                                                       Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

               2024թ. ապրիլի 8

                       ք. Երևան

Ֆայլ